95 տարի առաջ, այս օրը, կայացավ «Մոսֆիլմ» կինոստուդիայի արտադրության «На крыльях ввысь» կինոնկարի պրեմիերան: Հենց այս օրն էլ ընդունված է համարել լեգենդար կինոստուդիայի ծննդյան օր, որն իր գոյության այս տարիների ընթացքում թողարկել է ավելի քան 2500 ֆիլմ, որոնք մտել են ոչ միայն նախկին Խորհրդային Միության, Ռուսաստանի, այլ համաշխարհային կինոարտադրության ոսկե ֆոնդ: «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Պատերազմ և խաղաղություն», «Թռչում են կռունկները», «Սոլյարիս», «Անդրեյ Ռուբլյով»՝ սրանք ընդամենը նվազագույն մասն են այն փառահեղ կինոնկարների, որոնք արտադրել է «Լենֆիլմից» հետո ռուսական երկրորդ հնագույն ստուդիան, որն, ի դեպ, երկար տարիներ ղեկավարում է մեր հայրենակից, խոշորագույն ռեժիսոր Կարեն Շախնազարովը: