ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա Սինգապուրում, հունիսի 12-ին, տեղի ժամանակով՝ 9։00-ին (Երևանի ժամանակով՝ 4։00)։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը։

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ գագաթնաժողովին նախապատրաստությունը շարունակվում է։ Սանդերսը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների թիմն ամեն օր նախագահի համար Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ճեպազրույցներ է իրականացնում։