Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը 10 տարում կարողացել է ստեղծել այնպիսի հավաքածու, որտեղ ներառված են Խորհրդային Միությունը հիշեցնող բազմաթիվ իրեր՝ կահույք, խոհանոցային և կենցաղային պարագաներ, տեխնիկա և այլն։ Թանգարանային նմուշներն են դարձել նաև այդ ժամանակի մանկական ատրակցիոնները։ Հայկ Բիանջյանը պատրաստվում է թանգարանի տարածքում նաև ռետրո սրճարան բացել այցելուների համար, որը կօգնի նրանց իրենց զգալ ԽՍՀՄ-ում։

«Մենք զգացինք, որ այս պրոեկտը կարող է հետաքրքիր լինել շատերի՝ ինչպես ԽՍՀՄ-ում ծնված, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների համար։ Նրանց հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ մեքենաներ են վարել նրանք, կամ առհասարակ տեսնել նրանց կենցաղը», -ասել է պարոն Բիանջյանը։