18-րդ դարում ռուսական բանակի հեծելազորում ծագումով գերմանացի մի սպա էր ծառայում՝ բարոն Կառլ Ֆրիդրիխ Իերոնիմ ֆոն Մյունհաուզեն երկար անունով: Բարոնն այս սիրում էր շատ անհավանական պատմություններ հնարել-պատմել, ամերիկացիների պես հավատացնել, թե ինքը Լուսին է գնացել-եկել:

Այս հնարողի անունով կոչվող մի սինդրոմ կա, մի համախտանիշ, որով «վարակվում» են նրանք, ովքեր հնարում ու իրենց մեջ «հայտնաբերում» են զանազան «ընտիր» հիվանդություններ: Ընդսմին՝ իրենք հուրախությունս իրե՛նց են էդ հիվանդություները «հայտնաբերում»: Էս գործընթացին «մտերմիկ» ձևով «սիմուլյացիա» են սովորաբար ասում:

Եւ ահա որպես թարմ ու պայծառ օրինակ՝ ՏԱՍՍ-ի հաղորդագրությունն է տարածվում ի լուր աշխարհի, Սովետմիության ժամանակին վայել ոգով որ ասենք՝ «ՏԱՍՍ ուպալնամոչեն զայիվիծ. արեստովաննիյ էկս-պրեզիդենտ Արմենիի նազվալ սիբյա պալիտզակլյուչոննիմ»…

Ականջդ կանչի, ո՜վ փչան բարոն, գործդ, պարզվեց, անտեր չի մնա, քանզի թողածդ ժառանգությանը կարգի՜ն, վստահելի՜ տեր կանգնող վերջապես գտնվեց: Բայց, մյուս կողմից էլ պարոն Քոչարյանը դեռ տեղյակ չէ, թե էդ իր ու ՏԱՍՍ-ի հայտարարությամբ ինքն ի՜նչ բերեց գլխին, քանզի Պարույր Հայրիկյանն իմացավ՝ Քոչարյանին էլ, ՏԱՍՍ-ին էլ ընե՜նց մի հատ հայտարարություն կանի ու ընենց մի հատ տեղ իրանց կուղարկի, որ դրանք էդտեղից դժվար հետ դառնան: Լավագույն դեպքում «ՏԱՍՍ»-ից իրա մեկ տասնորդականը վերադառնա, իսկ Քոչարյանից՝ իրա սիրած էն «իքի-բիրը»:

Իսկ որ ընդհանրացնենք մեր այսօրվա հայրենական «տաժանակիրների՛»՝ «զնդաններ գցած» մեր բռնավորների՛ վիճակն, ապա կհանգենք մի անմխիթար եզրակացության. էնքան չեն նստել, որ գեշ են սովորել. ո՜ր մեկը դրանցից հենց մի հատ նստեց, հազար հիվանդություն «վրեն հայտնաբերեց»: Քոչարյանն իր մեջ քաղբանտարկյալի հույժ ընդգծվա՜ծ, վա՜ռ նշաններ գտավ: Սամվել-Մանվելն էլ ընտեղ ՄԻԵԴ-ին ընկնավորեցրին իրենց մեջ գտած տարբեր ախտերով: Էն խեղճ Մանվելը, պարզվեց, օրը մի հատ նե՜նց հիվանդություն է «ձեռք բերում», որ վախենում է՝ անգամ դրանց անունը տա. դրանց անո՜ւնն անգամ հանկարծ տա, «կամեռում» շատ գեշ «զապադլո» կըլնի:

Ի տարբերություն Մանվելի՝ Սամվելն իր էպիկրիզը համարձակ հրապարակեց ու էդ հրապարակման դիմաց էլ ահագին «հոնորար» մեր աղքատ երկրի բյուջեից «պոկեց»: Դե ինչ, ստեղծագործելն ու հորինելը, պարզվեց, էս աշխարհում հոյակապ խրախուսվում են:

Մյունհաուզենի սինդրոմը շատ վառ արտահայտված է նախկին իշխանության առաջ առողջ, բայց հիմա հիլոտ իրենց հռչակած գործիչների մեջ: Խնդրե՛մ, Արմեն Աշոտյանն իրա մեջ մի հատ նե՜նց հիվանդութուն է գտել, որից աշխարհում ոչ մեկը չունի: Ու այ ստեղ արդեն հայտարարում եմ վիկտորինա «Ո՛րն է Աշոտյանին էսօր պատած ցավը» խորագրով: Հաշվում եմ մինչև 100-ը, ով պատասխանեց, մինչև գրածիս հաջորդ պարբերությանն անցնելն իր քոմենթն ուղարկի:

Հաշվարկն ավարտվեց: Ոչ մեկդ էլ չգտավ: Աշոտյանին պատած ցավի անունն էմազատյացություն. մազ տեսավ՝ էդ տղեն լրիվ իրեն կորցնում, իրա տեղն ուրիշն է գալիս-գրավում ու իրա բերնով սկսում իր համար ևս անհասկանալի բաներից խոսել: Դրա՛ համար ինքը չէր ուզում, որ Նիկոլը գա, իրանց տեղը նստի: Ա՜յ Մարուքյանը, եթե գար, խնդրե՛մ, էդ տղեն կողմ էր. սարթ ու հա՜րթ, հղկած ու կոկա՜ծ իր «սանրվածքով» էդ մարդու քեֆն էր միշտ թաքուն բերում: Բայց Նիկոլին էլ ինքը դեռևս շանսից լրիվ չի զրկում: Հենց Նիկոլն, ուրիշների գլուխ «հարդարելու» տեղ, իրա՛ գլուխը սկսեց «հարդարել», ինքը կքայլի ուղիղ դեպի «Իմ քայլը»:

Չգիտեմ դուք ոնց, սիրելի՛ ընթերցողներ, բայց ես վաղուց եմ նկատել, որ Մյունհաուզենի սինդրոմ ունեն նաև եվրոպական զանազան կառույցները՝ ներառյալ հենց էդ ՄԻԵԴ-ը: Դրանք ոնց որ հա՜ հիվանդ ըլնեն, հա՜ հիլոտ ըլնեն, հա՜ տնքտնքում են, հա՜ ինչ-որ բանից դժգոհ են, հա՜ նենց տեսք ունեն, ոնց որ դրանց մի տեղը ցավում է, բայց հլա էդ տեղը ման են գալիս ու հլա չեն գտնում, որ ասեն՝ իրենց որտեղն է ցավում: Ամերիկացիք, ինչպես ամեն տեղ, ստեղ էլ, պարզվեց, բախտները բերել է. Եվրոպայի մեջ իրենք չեն մտնում: Եվրոպայի մեջ թե գտնվեին, դրանք էնքան պտի հա՜ բորբոքվեին դրանց ՄԻԵԴ-ՄՈՒԵԴ-ների պահանջներից, որ մի օր համբերությունից դուրս գային, դրանց բոլորին մի տեղ միավորեին, դրա ղեկավար Թրամփին դնեին, դրանց հարցն էլ, դրանց էլ տեղում փակեին:

Ի միջի այլոց, նկատե՞լ եք, թե ինչի՛ն է նման էդ Մյունհաուզենի սինդրոմ-հիվանդությունը: Ապրե՜ք, ճի՜շտ կռահեցիք. մեր օպոզի՜ցիային: Ինչո՞ւ: Ո՜նց ինչու: Մեր օպոզիցիայի պես իբր կա, սակայնգոյություն չունի՜, չկա՜, և ուստի որևէ ցավ էլ որտեղի՞ց լինի: Ոչ ցավ, ոչ էլ ցավեցնող ունի, բայց ախուվախի ձենն իր միշտ մինչև երկինք է հասնում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ