Ավստրիայի Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» ստադիոնում ավարտվել է Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպմանը առաջին խաղակեսը։ Խաղում դարպասի գրավում չի արձանագրվել։

18-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանի հարվածից հետո գնդակը դարպասապահի միջամտությունից հետո դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

Գոլ խփելու լավ հնարավորություն ուներ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմի ավագը 31-րդ րոպեին անցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ, սակայն մոլդովացիների դարպասապահը հուսալի գործեց։

34-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հարվածեց Կառլեն Մկրտչյանը և գնդակը դիպավ մրցակցի ֆուտբոլիստի ձեռքին, սակայն գլխավոր մրցավարը 11-մետրանոց չնշանակեց։

Հայաստանի հավաքականը խաղը սկսեց հետևյալ կազմով․

Արամ Հայրապետյան, Մոնրո Արարատ, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան:

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստական հավաք է անցկացնում Ավստրիայում: