-Շուռա, ձեզ որքա՛ն փող է պետք երջանիկ լինելու համար, -հարցրեց Բենդերը:
-100 ռուբլի, -պատասխանեց Շուռան

Ու ա՛յ այս պահից, հենց ա՛յս 100 ռուբլի սկզբնական գնից սկսվեց մեր երջանկության աճուրդն ու տոնավաճառը, այս պահից սկսվեց «երջանկությունը գնահատելու», «երջանկության գնագոյացման» ծանր գործընթացը:
Օրինակ,
ըստ ձեզ, ի՛նչ ու ինչքա՛ն էր պետք մեր մերժված իշխանության միջին վիճակագրական գռփողին՝ երջանիկ լինելու համար:
Տարին
մի հարյուր հազար պայմանական արժո՞ւյթ:
Հո
չասի՜:
Միլիո՞ն:
Չէի՜
ասի:
Գուցե
ամի՞սը՝ միլիոն:
Էլի
քիչ ասի՞:
Բա
լավ, ի՞նչ ու ինչքա՞ն:

Ուղղակի հա՛րցն ենք ոնց որ սխալ դնում:
Պետք
է հարցնել՝ ինչ հե՜չ պետք չէր իրենց, որ էսօր էսպես թթված էրեսով ման գալու տեղակ երջանիկ լինեին:
Մեր
էդ մերժված իշխանությանը, որ վերցնենք, շատ վաղուց արդեն հենց փո՛ղ պետք չէր, քանզի էնքան կար, որ ծախսելու ու պահելու տեղի՛ շատ սուր դեֆիցիտ արդեն կար:
Բայց
չեղա՛վ. դեռևս հարցը սխալ ենք դնում:
Պետք
է էդ հարցը ամեն մեկի առաջ առանձի՛ն դնել:

Օրինակ, ի՛նչ պետք չէր Ռոբերտ Քոչարյանին, որ էսօր ոչ թե Չարենցի նման «Ուղղիչ աշխատանքային տնից» «ժանրի» գրվածքներ, այլ Վախթանգ Անանյանի պես «Որսորդական պատմվածքներ» գրեր: Գնար Աֆրիկա՝ սաֆարի աներ, «Սաֆարիական նոթերն» իր գրեր, գնար ջունգլիներ, բանդեռլոգների մաման լացացներ ու, թե Քիփլինգը «Մաուգլի» էր գրել, ինքն էլ ընտեղ իրա կորած ու իրա բախտակից, իրա վաղուց «կորած» ընկերոջը գտներ, աշխարհով մեկ ըլներ ուիրա էդ կորած-գտնված ընկեր Վանո Սիրադեղյանի՜ մասին մի հատ թափ-թազա «Մաուգլի» գրեր:
Գնար
իրա օֆշոր, «Ոսկե ձկնիկ» բռներ, իրա «խորհրդավոր կղզու»՝ մի քառակուսին մի միլիոն արժեցող ափին սիրո՜ւն պառկած, համ էդ «Ոսկե ձկնիկից» իրա փայն ուզեր, համ էլ մի հատ թազա «Ոսկե ձկնիկ» գրեր «Օֆշորիս գաղտնիքները» խորիմաստ ու թարմ վերնագրով:

Բայց տես որ բախտի ճամփեքի Դիսպետչերն իրան ի՜նչ «պուծյովկա» էր գրած ունեցել, ու ինքն այ միայն է՛դ Գաղտնիքը, պարզվեց, չէր իմացել
Դե
ասեք՝ ինչո՛ւ: Ի՛նչ հե՜չ պետք չէր իրեն, սակայն իրա պետքն էկավ:
Ասե՛մ:
Իրեն
հե՜չ պետք չէր՝ «Ղարմետաքսի» հետ մի հատ հինավո՜ւրց, հինգհազարամյա՜ երկիր շփոթեր, ու առավե՜լս իրեն հե՜չ պետք չէր, որ էդ երկրի պետական ապարատը սարքեր «Ղարմետաքսի» պարտկոմ, իրեն դներ էդ պարտկոմի քարտուղար, իսկ մարդկանց դներ բոժոժների տեղ: Մանավանդ որ իր ձեռքն ընկած մարդիկ՝ հայ ազգի որդիք, անգամ շերամից տաղանդավոր էին, շերամից էլ ընտիր «մետաքս» էին հյուսում: Ի՜նչ անենք, որ պարտկոմի իր խելքը ոչ էդ տաղանդից բան կտրեց, ոչ էլ հյուսածի արժեք գնահատեց. հյուսած մետաքսը լաթի տեղ դրեց, իսկ էդ հյուսողի հինգհազարամյա քաղաքակրթությանը էս-էն օֆշորի՝ երեկ չէ մյուսօր ծառից իջածների «քաղաքակրթությունն» ինքը գերադասեց:

Ուզում էր գնալ ու էն ծառի տակ, որտեղից դրանք էն օրը իջան, դրանց հետ նորից աթանդա կանգներ ու որսի սպասեր, սակայն ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու մեր մյուս բոլոր «որսորդական» հիմնարկները, պարզվեց, իրենից շուտ էին, աթանդա կանգնած, իր ճամփին նայում:

Բա՞, պարոն ՀՀ նախկին նախագահ, էս աշխարհը համա՜կ ու համատարա՜ծ մի սաֆարի է. մեկ դո՛ւ ես գնում, սաֆարի անում, մեկ քո դե՛մ են էդ սաֆարին անում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Մյուսների մասին կխոսեմ մեր մյո՛ւս կամ է՛ն մյուս դասին: