CFI-ի (Capital Finance International ամսագրի) հարցը «Քաղաքական վայրիվերումների մի քանի շաբաթվա ընթացքում երկրում եզակի հանգիստ ձայներից մեկը պատկանում էր նախագահ Արմեն Սարգսյանին, ով այդ օրերին համարձակվեց դուրս գալ ամբոխի մեջ՝ լսելու ժողովրդի բողոքի ձայները»…

Արմեն Սարգսյանի պատասխանը «Որպես նախագահ՝ դա իմ աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը»:

«Որպես նախագահ՝ իմ դերակատարումն է առաջնորդել (կառավարությանը) խոսքով, տեսլականով և ռազմավարական ուղղորդմամբ»,- նույն հարցազրույցում շարունակում է հա՜տ-հա՜տ, քվա՜նտ-քվա՜նտ իր «տեսլականը» «բացել»-բացատրել ՀՀ նախագահը: Սա նոր դարաշրջան է, քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության ու քաղաքականության դարաշրջան»,- հարցազրույցն ամփոփում է նույն ՀՀ նախագահը:

Եւ այսպես, ժողովո՛ւրդ ջան, պարզվեց, որ արար աշխարհը տեղյակ է այն մասին, որ Արմեն Սարգսյանը մեր երկրում այն եզակին էր, ով համարձակվեց դուրս գալ, ուշադիր եղե՛ք, ամբոխի մեջ՝ լսելու ժողովրդի բողոքի ձայները: Ու դրան ՀՀ նախագահը համեստորեն արձագանքելով՝ հիշեցնում է, որ դա իր աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը:

Մի խոսքով՝ մարդը ասաց ու արեց: Հեղափոխությունն արե՜ց, երկիրը նորից կայունացրե՜ց, ազգային երկխոսությունը դրե՜ց-ստեղծե՜ց: Լա՜վ է՝ չի ասում, թե Նիկոլին էլ բերեց, ժողովրդի գլխին առաջնորդ դրեց ու ինքը, քանզի համեստ է, իրա էդ լավությունն արեց, համեստորեն իրա փասափուսեն հավաքեց, գնաց, էլի աշխարհեաշխարհ ու օվկիանեօվկիան ընկավ, որ իրա արած էդ լավությունը համաշխարհային ջրերը գցիԲայց «քվանտային տեսության համաձայն» ինքն «իր արած ու ջուրը գցած լավությունը» պարբերաբար էսպես էդ «ջրից հանում», հրապարակայնորեն նորի՜ց ու նորի՜ց «ջուրն է նետում աղմուկ-չլմփոցով»…

Դե ինչ, իսկական հերթական «քվանտային» հարցազրույց, որտեղ ՀՀ նախագահը «քվանտների» հետ թև թևի տվել, թիակների մոտ էղած էն մյո՜ւս թևերը բացել, լույսի արագությունն իսկ տվել-գերազանցել, պարապությունից քվանտների հետ «տետրիս» է խաղում ու քվանտային աշխարհի ոգով՝ ո՛չ միայն վար ընկնում, ծակ տեղերն է փակում, այլև, մեկ էլ տեսնում ես, գրավիտացիան ինքը հաղթահարում, էդ փակած տեղից նորից վեր-վեր թռչում, իրա «կուբիկը» հիմա էլ լրիվ թարս է քշումՄի խոսքով՝ շատ ընտի՜ր, հետաքրքիր ու շատ խնդալուկինո:

Ու այ ստեղ մեր էս ո՛չ քվանտային, մեր էս պրիմիտի՜վ, էս հետամնա՜ց աշխարհի անխելքությունից ո՜նց եմ զարմանում. էդ անխելքները ՀՀ նախագահին ո՜նց չեն հրավիրում «Փարամաունթ պիքչըրս», ես չեմ հասկանում, մանավանդ որ էդ մարդն էդ կինոներում ինչքան «տրյուկ» կա, անձամբ, առանց կասկադյորի, կարա կատարի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ