«Հայաստանն անդառնալիորեն կորցնում է պետական ինստիտուտները, եւ ստեղծված իրավիճակում միայն հրաշքը կարող է մեզ փրկել»:
Սերժ Սարգսյան, «Ժամանակ» օրաթերթ

Հպարտությունից մարդու սիրտ է ուռչում, աչքերն են թրջվում, երբ ըմբոշխնում է այօրվա մեր այս հույժ ոգելից ժողովրդավարությունը:
Ի՛սկը
«յաթրջի»:
Թո՛ւյն:
Մի 70-80
աստիճան կըլնի:
Ու
էդ «յաթրջին» մի ժամանակ էդ ժողովրդավարությունից ալերգիա ունեցող տղերքն են այսօր դրել ու կոնծում:

Ի՜նչ կոնծել, դրել, լվա՜ցք են անում Ծաղկաձորի գեղատեսիլ ու թանկանոց գրկում: «Յաթրջին» լրիվ խփում է գլխներին, պետական ինստիտուտների «կորուստն են ողբում»: Բա իհա՜րկե, խմած մարդու կամ լացը պտի գա, կամ էն, որը խուճապի մատնված իրանց էդ նեղ միջավայրում էս վերջերս րոպեն մեկ է գալիս

Փշալարերից դեռևս ներս «չհրավիրված»-չանցած՝ նախկին իշխանության այսօրվա վերին խավը՝ «սերուցքը»՝ ագռավանին, էդ փշալարերի վրա թառած, կռռում-կռավում, պետականության «կորուստ է սգում»…
Ավա՜ղ, որքան դիտում եմ դրանց, այնքան համոզվում, որ դրանց բոլորի քթից էդ «ժողովրդավարության յաթրջին» պետք է հատ-հատ, կաթ-կաթ բերել, «դետոքսիկացիա» անել, նախ՝ իրենց, ապա երկիրն իրենցից, իրենց էդ թույն ու «տոքսինից» վերջնականապես զտել-ազատել:

Ինչքան դրանց հետ էդպես ժողովրդավարի ու մարդավարի երկիրը վարվի, էնքան բարձրաձայն դրանք պտի ղռռան, առիթ որոնեն, որ գտնեն-սադրենԿամ վայ թե էդպես ափալ-թափալ իր ագռավուկներին էդ «գենեռալնի» ագռավը կանչել, էդտեղ հավաքել ու էդպես կռավում էր, որովհետև ի՛ր` «ագռավահո՛ր» գործերն արդեն հե՜չ լավ չեն. չլինի՞ իրեն «փակելու գործն են արդեն բացելու»: Ու դրա համա՜ր է վայ թե էսպես իրար խառնվել, նախահարձակ լինում: Ու չի հասկանում, որ իրեն փակեցին՝ ժողովուրդն էդ օրը կառնավա՛լ է անելու, «հելլոո՛ւին» ու ծանոթ խրտվիլակներ է էդ օրը վառելու: Իսկ քանի ժողովուրդն էդպես միահամուռ է իր դիրքորոշման հարցում, պետականությանը վտանգ չի սպառնում:

Էնպես որ, ժողովո՛ւրդ, մի՛ լսեք իրեն. ոչ թե մեր պետականությանն ու պետական ինստիտուտների՜ն է վտանգ սպառնում, այլ իրե՜ն:
Ոչ
թե Հայաստա՛նն է անդառնալիորեն ինչ-որ բան կորցնում, այլ ի՜նքը:
Ոչ
թե Հայաստանի՛ն է հրաշք հարկավոր, որ բան չկորցնի, այլ իրե՜ն:
Դրա՜
համար է իրար խառնվել ու նորից խառնում:

Հանգի՜ստ, ժողովո՜ւրդ, էդ ի՛նքն է կորչում, էդ ի՛ր դարդն է, որ ինքը լալիս է: Հե՜չ չվախենաք. տարան-փակեցին, պետական ինստիտուտների շուրջ իրա էս մեկեն ակտիվացած կռավոցն իսկույն կդառնա փակողների հետ լեզու գտնելու քաղցր ղունղունոց

Ամեն բայղուշի ձենն էնքան տարով կկտրվի, ինչքան տարով որ ինքը զավթել էր հենց էդ նույն պետական ինստիտուտներըԱյ հրաշքը հենց անհրաժեշտ է իրե՛նց:
Եւ
ուստի, ա՛յս սահմաններում, ագռավահայրը շատ ճիշտ է ասում, երբ ասում է, թե՝ «ստեղծված իրավիճակում միայն հրաշքը կարող է մեզ փրկել»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ