«Բայց մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում դարձել է իզգոյ»:
«Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի չորրորդ եռամսյակում ընդամենը 75,5 միլիոն դոլար։ Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս»:
«Մարդ չգիտի՝ լա, թե խնդա»:
«Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր տատիկ-պապիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում։ Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում»։
Էդուարդ Շարմազանով

Նախ, ո՛վ գրագետ, քո իմացած կախարդական փայտիկը ո՛չ թարս, ո՛չ շիտակ չի կարող շարժվել: Էդ կախարդական փայտիկով խփում են, ասենք, մի հատ քեզնից դո՛ւմ ցիլինդրի, որ էդ ցիլինդրի միջից մի հատ պիտանի կենդանի դուրս գա, բայց, այ ստեղ արդեն, քո ասածով, հա՛, թարս է ստացվում, քանզի էդ պիտանի կենդանու տեղակ Շարմազանովդ է հա՜ ցիլինդրից ելնում ու ասում՝ սը՜փ-ռա՜յզ

Խեղճ ճագարների հացին դուշման դարձել, ով մի հատ հանկարծ ասաց՝ ալե՜-հո՛պ, Շարմազանովդ ցիլինդրից ցատկում ու ասում է. «Հո՜պ, սխալ եք անում, վատ եք աշխատում, մենք ուրիշ էինք»:

Համաձայն եմ, որ էնքա՜ն ուրիշ էիք, որ ձեզմերժեցին:
Ու
էդ մերժվածների միջից որոշ ձայներ կան, որ դեռ բնավ չեն սսկվում: Բայց անգամ էդ մի քանի «ընտրյալ» ձայնի միջից քոնն էլի հատուկ առանձնանում է, քանզի հնչում է ամեն առիթով:
Խնդրե՛մ:
Օտարերկրյա
ներդրումներին առնչվող հախո՜ւռն, դիլետանտի՛ն սոսկ պատշաճող տվյալ ու թիվ ես բերում ու էդ թվերով աճպարարություն սկսում անել: Ու չես նկատում, թե ինչ անպատշաճ թվերով ես էդ աճպարարությունն անում: Չես հասկանում, որ ներդրումների՝ իբր ձեր շնորհիվ եղած 20 միլիոն դոլարի աճն այդ էնքա՜ն անհարմար ու փոքր թիվ է, որ եթե էդ ներդրողների էրեխեքին տաս՝ «մառոժնու փող», էդ էրեխեքը էդ փողը կառնեն, գլխովդ կտանԻրեն հարգող ո՞ր մի երկրում էդ չնչին գումարների շուրջ էսպես աղմուկ կհանեն:

Ո՛վ որտե՛ղ ո՛ւմ ի՛նչ և ինչո՛ւ ասաց, Շարմազանովը էդ ասողից շուտ արդեն էդտեղ է ու քննարկում ու քննադատում է:
Անխի՛ղճ
, քեզ դրել ազգի խղճի տեղ, երկիրը քեզ համար շապիտո սարքել, ինքդ աճպարար, բարոյականություն ես դրել-քարոզում, բարոյականության վարկն ես էդպես գցում: Կախվել էդ բարակ կախարդական փայտիկից, ուզում ես էդպես ընկածդ տեղից դուրս գաս, փրկվես: Բայց չես հասկանում, որ մի հատ ընե՜նց տեղ ես դու ընկել, որտեղից, ի՜նչ աճպարար, հրաշագո՜րծն իսկ ճղվի՝ չի փրկի: Բայց էդ վիճակում գտնվողիդ աչքին անգամ պղպջակն է փրկարար օղակ թվում, և ուստիմեկ Նիկոլի դեմ ՀԱՊԿ-ի թասիբն ես պահում, Նիկոլին ու ՀԱՊԿ-ին միմյանց հակադրում, պղպջակ տալիս, որ համ ջուր պղտորես, համ պղպջակից կախվես-փրկվես: Առանց որևէ փաստի, որևէ սիմպտոմ-կասկածի, մեզ սարքել «իզգոյ», քեզ՝ «աբորիգեն», մեկ Եվրոպայի դարդն ես լացում, մեկ Ամերիկայի, հիմա էլ դրել տատիկ-պապիկ ես լկտի ձեռ առնում, տատիկ-պապիկի նիսիայի վրա վերից վար խնդում: Անգամ տեղյակ չես, որ տատիկ-պապիկներից զատ էնքան դեռ ջահել աղքատ կա երկրում, որ նիսիաների ցուցակից ևս դուրս գալ չեն կարողանում:

Տատիկ-պապիկները գոնե թոշակ են ստանում, մարդիկ կան, ովքեր է՛դ էլ չեն ստանում: Եւ այ է՛դ է ձեր բուն ժառանգությունը՝ ձեր բուն ներդրո՛ւմը, որի մասին միշտ մոռանում ես խոսել: Է՛դ է, ու ոչ թե ձեր սուտի-մուտի ներդրումները, որոնք նախ ձեր գրպաններն ու ձեր բկներն էին անկուշտ «ներդրվում», ապա, ինչ այլևս գրպաններումդ էլ չէր տեղավորվում ու բկներումդ արդեն խցանում անում, ազգին ու երկրին «մեծահոգաբար շնորհ էիք անում»:

«Հայաստանը Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում դարձել է իզգոյ»:
Անպատասխանատու ու քինախնդիր հայտարարություն: Եւ ուրիշ՝ ոչինչ: Ո՛չ հիմնավորում, ո՛չ վկայություն: Բանից անտեղյակ մի դիլետանտի հայտարարություն, որն իրեն հռչակել «պրոֆեսիոնալ», թվերն առել է, աճպարարության փորձեր է անում, արդյունքում՝ իրեն նայելիս ու ունկնդրելիս չես իմանում լա՞ս (ոնց ինքը էնտեղ՝ վերևում, ասաց), թե՞ խնդաս, քանզի ո՛չ նորմալ մի աճպարար է, ո՛չ էլ հումորը վրայից թափվող կարգին ծաղրածու: Լարից ընկած մի լարախաղաց, լարից վար ընկած մի հատ քյանդրբազ, խայտառակ էղած մի հատ յալանչի, որ մարդկանց ծիծաղ շարժելու խաթեր իր էդ դում գլխով անկա՜պ, մի գլո՜ւխ գլուխկոնծի տալիս, ելնում, ինքն իրեն անկապ ծափ է տալիս: Միակ հումորն իր վրայից թափվող իր էդ լո՜ւրջ, փքվա՜ծ, նարցիս պատկերն է: Բայց արի ու տես՝ ինքն իր աչքին վարդ, մենք վարդի փուշ ենք, ինքն աբորիգեն, իսկ մենք իզգոյ ենք

Թե մենք «իզգոյ» ենք, ապա դու էն… «պույ-պույն» ես, որն էնքան բտվեց, էնքան չաղացավ, որ լռվեց ու հավիտյանս ցիլինդրում մնաց: Այ աճպարարի էդ ցիլինդրի՜ սահմաններում, հա՛, համաձա՛յն եմ, դու՝ «բնիկ», մենք՝ «իզգոյ» : Ընդսմին՝ ուզենաս դուրս գալ ու հարայ կանչես՝ մա՜րդ մոտ չի գալու: Ոչ մի «իզգոյ» քեզ՝ «բնիկիդ», իր բնից չի ազատելու: Ու այ էդ արդեն ամենասպասված «անսպասելի» բանն է լինելու, ամենից շատ ակնկալելի «անակնկալն» ու«սըփռայզն» է լինելու: Ոչ միայն մեզ՝ մարդկանցս համար, այլև էն անմեղ կենդանիների՝ էն ճագարների, որոնց հացն ես կտրում ամենօրյա քո աճպարարությամբ կլինի արդեն մոտ տասը տարի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ