ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է Աբու Դաբիից եւ Էր-Ռիյադից ստացված խնդրանքը Եմենում ապստամբների դեմ պայքարում ուղղակի ռազմական աջակցություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը: Խոսքը տվյալ դեպքում «Անսար Ալլահ» խմբավորման զինյալներից Հոդեյդի նավահանգիստն ազատագրելու մասին է, որը գտնվում էլ Բան-Էլ-Մանդեպի նեղուցում: WSJ-ն պարզաբանում է, որ Հոդեյդի նավահանգստի իրականացված մատակարարումները ուղղակիորեն ազգում են ավելի քան 29 միլիոն եմենցիների կյանքի վրա եւ առանց ամերիկյան ուղղակի աջակցության եւ Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան չեն կարողանա ազատագրել նավահանգիստը: Օգնության խնդրանքը ստացվել է Պետդեպարտամենտում: Հրապարակման մեջ նաեւ մանրամասնվում է, որ ակնկալվող օգնությունը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական աշխատանքներին եւ ավիահարվածներին է վերաբերվում, սակայն մինչ այժմ Վաշինգտոնը վերջնական որոշում չի կայացրել: Պարբերականը նշում է, որ ամերիկյան կողմն իր հերթին ունի մտավախություններ, որ իր կողմից ցուցաբերվելիք օգնությունը կարող է վերահսկողությունից դուրս բերել իրադրությունը Եմենում: