«Երեկվա՝ ՄԻԵԴ որոշման թեմայով գրառմանս այսօր արձագանքել է ԱԺ փոխնախագահը։ Լուրջ և խորքային խնդիրների մասին հարցերին պատասխանելիս խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ։ Իրավաբանի դիպլոմ ունեցող պատգամավորը պետք է ընկալի, որ ինքը այլևս կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող մարմնի փոխնախագահն է։ Ի վերջո պարոն փոխնախագահը պետք է զգույշ լինի, որ իր յուրաքանչյուր ելույթից հետո մասնագիտական հանրությունը ոչ թե մոռանա, այլ հիշի, որ պարոն Սիմոնյանը իրավաբան է»։

Արփինե Հովհաննիսյան, «Ֆեյսբուք», հունվարի 18, ժամը 14.38

Ո՜վ քնարիս լար, էդքան «ֆալշ» ձենով առաջս մի՛ լար, մի՛ խայտառակիր ինձ ու իմ քնարն աշխարհում արար
Ո՜վ
իմ թույն մուսա, տենց բան մի՜ ասա, տպավորություն մի՜ստեղծիր, թե քեզանից բացի ոչ ոք չհասավ Թեմիսի «ֆիքսած» բարձունքին անհաս:
Ակնարկում
ես, թե դո՞ւ ես եղել մեր երկրի միակ իսկական իրավաբանն ու Արդարադատության միակ արդարադատ նախարարը:
Դե
ուրեմն, ոնց որ Սարոյան կրտսեր եղբայրը կասեր, «անցնենք թվաբանության»:
2015-ի
սեպտեմբերից մինչև 2017-ի մայիս ամիս դու ՀՀ արդարադատության նախարարն էիր: Բայց քեզ ո՞վ խնդրեց, որ լինեիր, հը՞: Ի՞նչ մի սխրանք կամ հրաշք արիր, ջիգյա՜ր: Քանի՞ կոռումպացված պաշտոնյա առար էդ հրեշտակի թևերիդ, տարար, ուղիղ քո ենթակայության տակ գործող Նուբարաշենի մեկուսարան ու մեկուսացրիր: Միտինգ ճնշած քանի՞ մեղավոր գտար: Կամ գոնե գեթ պահ առկայծե՞ց նման մի հատ ազնիվ միտք քո էդ սիրուն գլխում: Քանի՞ գողացած լումա բերեցիր, վերադարձրեցիր կառավարածդ երկրի բյուջե: Քանի՞ սխրանք կա հույժ իրավական, որով տեղ ունես՝ հիմա հպարտանաս ու սրան-նրան սուր քննադատես:

Ուրիշի դիպլոմն ես դրել-քննարկում, բա քո՞ դիպլոմն էդ իրավաբանի դու ինչո՛ւ ստացար: Որ օժիտի մե՞ջ «բանտիկով» սիրո՜ւն փաթաթես-դնես, թե՞ որ երկրով մեկ անգութ վխտացող կաշառակերների մասին ահազանգերը դնես-փաթաթես:

Երկիրն էնպես էր կոռոզիա եղել աչքիդ առաջը փթթող կոռուպցիայից, որ կույրն իսկ, ասած նույն Սարոյանի, կտեսներ, բայց դու չտեսար: Ինչո՞ւ չտեսար: Ախ հա՜, ասել էին՝ հանկարծ չտեսնե՜ս: Հենց տեսնես, հենց հանկարծ միամիտ նկատես ու էդ մասին հանկարծ մեկին մի բան ասես, մեկի խաթրին կպչես, գործից, ԳՄ-ից տեղում կհանեն ու հետն էլ մի հատ էլ քեզնից քո կողքից կհանեն:

Հիմա իրավական նորմերի մասին տրակտատ ես գրում: Բա որ դու էիր նախարարը, ինչո՞ւ մի հատ տենց խելո՜ք, մի հատ տենց արդա՜ր-անաչա՜ռ միտք հեչ չեկավ էդ՝ էս վերջերս նոր «սթափված» գլուխդ: Թե՞ էն ժամանակ գլուխդ կողպած, բանալին ԳՄ սեյֆի մեջ էր պահած: Հիմա նո՞ր սեյֆից բանալին հանին, կողպածը բացին ու հիմա նո՞ր թողին՝ մտքերը գլխիցդ ֆշշալով հորդան: Մարդու իրավունքների հանդեպ էս ի՞նչ աննախադեպ ջիգյար էր, բուսավ, ջիգյա՜ր

Դիմելով այսօրվա ԱԺ փոխնագահին՝ ասում ես՝ այնպես անի, որ մարդիկ ոչ թե մոռանան, այլ հիշեն, թե ինքը համ էլ իրավաբան էԱխր Արդարադատության նախարարի «միսիա-առաքելությունդ» «հինգ ու խաչով կատարելուցդ» հետո, դու էլ, որպես թո՜ւյն իրավաբան, գնացիր-դարձար ԱԺ փոխնախագահ, որ հիմա էլ ԱԺ-ն «փրկեիր» օրհասից: Անգո՜ւթ, ի՞նչ արիր: Քո կուսակից մյուս էն «միսիոներ-առաքյալների» հետ մեկտեղ ինչի՞ հասաք, կասե՞ս. այ, էսօրվա ձեր համատարած մերժմա՛ն:

Բացի ԱԺ «տրիբունայի», դրա ֆասադի ֆոնը լինելուց՝ ուրիշ ի՞նչ արիր:

Էդ որ ֆեյսբուքում էդքան գրում ես, մի օր էլ գրի՛ր, թե և՛ նախարար, և՛ ԱԺ փոխխոսնակ եղածդ ժամանակ քանի հոգու ես փրկել, քանի ոտնահարված արդարություն գետնից վերցրել, փոշին վրայից թափ տվել ու իր արժանի տեղը տարել-դրել:

Հա՜, վատ չէ, որ հետաքրքրվում ես Սամվել Մայրապետյանի առողջականով, բայց մի անգամ էլ մի հետադարձ հայացք գցեիր, տեսնեիր՝ մարտի 1-ին էն ծեծվածների՞ վիճակը ոնց է, սգայիր նրանց կորուստը, ովքեր էլ չկան, իրենց հարազատներին մի հատ ցավակցեիր: Բա է՞դ դարդից ինչու մի օր չտառապեցիր, ո՜վ սոփեստների արքայադուստր:

Սամվել Մայրապետյանին սարքել «Կարմիր խաչի» դրոշակ, ձեռդ առել, թափահարելով ոգեշունչ ճառ ես «արտասվախառն» արտասանում, ով «մայր Թերեզայի հույսի միակ ճրա՜գ», զգո՜ւյշ շատ չմխաս, ձեր էն մխտռված «առվակների» պես դու էլ մխտռվես, դառնաս սև-քյոմուր

Ներսից արդե՛ն դարձել եք, դրսի՛ց էլ չդառնաք:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ