Ամերիկյան Newsweek հանդեսը գրում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ ռազմական բազաների թիվը գերազանցեցին ռուսական ռազմական բազաների թվին, որոնք կրճատվեցին իննսունականներին հատկապես, երբ Մոսկվայի դիրքերը սկսեցին թուլանալ: Հոդվածում նշվում է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Լեհաստանն է, այլեւս ռուսների հետ ռազմական դաշինք չունի եւ ավելին անցում է կատարել ՆԱՏՕ: Պարբերականը նշում է, որ որոշ երկրներում ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը փակել է իր ռազմական բազաները միջոցներ տնտեսելու նպատակով: Ներկայումս ամբողջ աշխարհում Ռուսաստանն ունի 21 ռազմական օբյեկտ, որոնց մեջ են նաեւ Հայաստանի եւ Տաջիկստանի ռուսական մոտոհրաձգային ռազմական բազաները, Բելառուսում եւ Ղազախստանում գտնվող ռադիոլոկացիոն եւ հրթիռային փորձարկումների կայանները Ղրբղզստանում, Սիրիայում եւ Հայաստանում գտնվող օդանավակայանները, նավահանգիստները Վիետնամում եւ Սիրիայում: Իր հերթին ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 700 ռազմական օբյեկտ, որոնցից 13-ը դասակարգված են Պենտագոնի հաշվետվություններում որպես մեծ օբյեկտներ, 19-ը միջին չափի օբյեկտներ են: Ամերիկյան ռազմական օբյեկտների ցանկում ներառված են նույնիսկ զինապահեստները, որոնց կազմում են ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 600 օբյեկտ: Newsweek-ը նշում է, որ մեծ օբյեկտները գտնվում են Գերմանիայում, որտեղ տեղակայված է ավելի քան հազար հոգանոց զորակազմ, Ճապոնիայում: Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ Պնախարարի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էվելին Ֆորկասը նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն համարվում է առաջատար պետություն ռազմական առումով, սակայն մոլորակի այս կամ այն հատվածում այն ենթակա է ռուսների ճնշմանը: