Մեր գործունեության արդյունքում բուժվելու է կառավարության հիվանդ համակարգը: Այս մասին այսօր Սարդարապատում, որտեղ ընթանում են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից: Ես իմ կյանքով եմ ցույց տվել, որ հետևողական եմ»,- նշեց նա: