Սամվել Ալեքսանյանն էլի «շշկռվել», հիմա էլ ԱԺ իր կաբինետի բանալին է վերցրել, հետն առել, տարել, «Իմ քայլի» էն խեղճ, գյոզա՜լ Թագուհուն, էս է քանի օր է, դրսերը թողել: Ու էդ անխիղճ «Իվանուշկի» ձեռը դուրսը շվար մնացած «Ալյոնուշկի» պես էդ խեղճ աղջիկը ընկած միջանցքներում, ոտի վրա տանջվում, սա՜ղ ոտներն անընդհատ կանգնած մնալուց ուռել, երնեկ է տալիս, որ նիստը սկսվի, գնա դահլիճ, նստի, մի քիչ «ոտները հանի», մի քիչ դինջացնի:

Բայց պարզվում է, որ էդ խեղճ «Իվանուշկա»-Սամոն է՜լ ախր հեչ մեղավոր չէ. էդ մարդն իմացել է, թե էդ սենյակը «նա վեչնըե պոլզըվանիե» են իրան հատկացրել: Ինքն ինչքան գիտի՝ «դաժե» թուղթ ունի սեփականացման: Ավելի՜ն: Կար ժամանակ, որ ինքը «դաժե» ուզում էր՝ սա՜ղ էդ հարկն առնի-սեփականացնի, սա՜ղ «կարմիր դուբով» ու կարմիր «աբոյով» թազա սիրուն ճո՜խ «ռեմոնտ» անի, բայց դրին, վռազ նախանձություն արին, հազար պատճառ բռնին, չթողին առնի:

Ի միջի այլոց, ասում են, Սամոն իմացած է եղել նաև, թե մանդատն է՜լ են «նա վեչնըե պոլզըվանիե» իրան հատկացրել: Երբ որ Մանվելին մանդատից զրկին, այ էդ ժամանակ, ասում են, Սամոն նո՜ր սկսեց շատ գեշ կասկածել, որ ինքը ոնց որ էլի «շշկռվել» է, որ մանդատն իրան վայ թե հավիտյան չեն տվել-մնա…

Նույն պատմությունը, փաստորեն, շարունակվում է, բայց էս անգամ արդեն՝ կաբինետի հարցով, քանզի էդ մարդը որտեղի՞ց իմանար, որ իրա կաբինետը ձեռից պտի ըսենց մի օր «վեկալեն»:

Ու եթե պատգամավորուհի Թագուհին դեռևս չի կարողացել կաբինետից ներս թափանցել-անցնել, փաստորեն, նաև անտեղյակ է այն անակնկալից, ինչ իրեն սպասում է կաբինետի ներսում: Սամոն, ասում են, սա՜ղ պատերը կարմիր «աբոյ» է քաշել, իսկ տուալետում, ճիշտ է, «ումիտազը» կապույտ է փչել, բայց նե՜նց լավ մուգ կապույտ, որ համարյա թե թանաքագույն, «ունիվալնիկն» էլ՝ լա՜վ ալ-քրքում կարմիր՝ իրա «Սիթիի» գույներին հարիր…

Մի խոսքով՝ անգամ եթե Սամոն բանալին բերի, Թագուհին դժվար էս ձմեռ իրա կաբինետ մտնի: Ամառը կգա, տաքերը կընկնեն, Սամոյի արած «ռեմոնտը» ինքը «կվերանայի», ու նոր երևի ներս մտնել ըլնի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ