Մայքլ Ջքսոնի ժառանգները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Walt Disney ընկերության և ABC TV հեռուստաընկերության այն բանի համար, որ վերջիններս անօրինական կերպով օգտագործել են հանգուցյալ երաժշտի ստեղծագործությունները։

 

Բարեկամները հայտարարել են, որ Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված «Վերջին օրեր» վավերագրական ֆիլմի հեղինակները ֆիլմում անօրինական կերպով օգտագործել են Ջեքսոնի երգերն ու տեսահոլովակները։ Նշվում է, որ նրանք այնպիսի երգերի հեղինակային իրավունքներ են խախտել, ինչպիսիք են Billie Jean, Thriller և Black or White երգերը։

Բարեկամները հաշվել են, որ «Վերջին օրեր» ֆիլմում հեղինակային իրավունքի խախտման ընդհանուր առմամբ ավելի քան երեսուն դեպք կա։

Սակայն Disney կինոընկերությունն ու ABC հեռուստաալիքը դեռ որևէ կերպ չեն մեկնաբանալ իրավիճակը։