Каждый по-своему с ума сходит.
Ռուսական առած

Սկսած Բաթուից, Մամայից ու մյուս հրոսակներից, սկսած լեհերից, սկսած շվեդներից, սկսած թուրքերից ու նացիստներից, վերջացրած արդի ռուսատյացներով, բոլորն իրենց ռուսատյացությամբ մի բանի են սոսկ ամեն անգամ այս աշխարհում հասել. իրե՛նց են վնասել, իրե՛նք սպառվել, պակասել, պրծել, կամ համաշխարհային բեմն են սուս լքել, կամ դարձել էդ բեմի սևագործ բանվոր, դարձել համաշխարհային թատերաբեմի, էդ «մայր թատրոնի» դռանը շվեյցար կամ հանդերձապահ

Ու այսօր էդ ռուսների 20 տարի շարունակ ազգընտրյալ առաջնորդը՝ ռուսների ազգընտրյալ նախագահը, մեզ «բռատսկի նառոդ» է անվանում, իսկ մերոնց միջից 20 րոպե առաջ աշխարհն էդ տեսած, մինչև էդ միայն կինոյում տեսած պետական այրեր (մանավանդ նրանք, որ իրենց բուն կրթությունը հենց Մոսկվայում կամ Սանկտ-Պետերբուրգ-Լենինգրադում են բոլ-բոլ ստացել) ընկած ռուսատյաց կատաղի էքստազ, էդ մեկնած «բռատսկի» ձեռքն են քամահրում, ռուսերենով կրթված՝ էդ ռուսաց լեզվից անհարմար զգում:

Է՜, քամահրե՜ք. ո՞ւմ եք դրանով վնաս հասցնելու:
Ռուսների՞ն:
Դժվա՜ր:
Ռուսներին
անգամ էն անպարտելի «սիռ» Նապոլեոնն ու Ադոլֆ Հիտլերը, ողջ Եվրոպան գրաված-գերած ու գերածներին իրենց բանակ ներգրաված, «հաղթելու» եկան, բայց իրենք հաղթվեցին ու ջախջախվեցին, շատ անփառունակ վախճան ունեցանԻսկ ռուսներն (արդեն ո՛րերորդ անգամ) եկան, էդ գերված Եվրոպան ազատագրեցին, թեկուզ Եվրոպան, սովորույթի ուժով, ո՛րերորդ անգամ էդ բանն ուրացավ:
Ու
հիմա նման կամքի տեր երկրի նախագահը ելել, մեզ «բռատսկի նառոդ հռչակել», մեզանից սոսկ մի նմանատիպ պատասխան է ինքն ակնկալում, մենք մեր «ծանր տեղը չենքթեթևացնում»:

Ի՜նչ ասեմ, էդպես ծա՜նր էլ շարունակենք թփի տակ նստել ու նապաստակ նկարել, մինչև, մեկ էլ կտեսնենք, մեր առաջ որպես «նատուռա» արդեն նապաստակի տեղ գորշ գելն է կանգնել:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ