«Եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, դա դեռ չի նշանակում, որ նրա մեղադրանքները վերացել են։ Այդ գործի քննությունը գնալու է մինչև վերջ։

Ինձ համար էլ էր տհաճ, որ խափանման միջոցի փոփոխության հարցը լսեցի»։

Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ քաղաքակիրթ աշխարհում դատական իշխանությունը հստակ տարանջատված է գործադիր իշխանությունից:
Արա
դե՜ մեղք են էլի էդ էփած հավերը. ինչքա՜ն կարելի է էդ հարիֆներին հետմահու տանջել, դրանց ծիծաղի նոպան հա՜ սադրել, դրանց ուշքից հա՜ տանել, հետ բերել: Ախր քաղաքակիրթ կոչված էդ աշխարհում «դատական իշխանության ու գործադրի հստակ տարանջատման» լավագույն նմուշը ո՞րն է՝ Գուանտանամո՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի տարածքում ԱՄՆ հիմնած հատուկ նշանակության ծպտված ու «ճո՜խ» ճամբարները:

Դրանց տերն ախր հենց իրենց գործադի՛ր իշխանությունն է:
Կամ,
ո՛վ է դրանց դատարաններում իր դատը հաղթում:
Ով
փող շա՜տ ունի, ով բարձր հասարակություն մտնող-ելնող, լայն շրջապատ ունեցող փաստաբան վարձելու հնարավորությո՜ւն ունի:
Կարող
է՞ սուտ եմ:
Ու դրան ասո՞ւմ եք «ժողովրդավարություն ու իշխանությունների հստակ տարանջատո՞ւմ»…

Ու հիմա մենք Հոլիվուդում ստեղծված դրանց «արդար-անաչառ» կերպարին նայում, լոզներս գնալով լուրջ ենք ընդունում, որ դրանց երկրների առաջին դեմքերը բնավ տեղյակ չեն, թե ո՛ւմ ո՛նց են դատում, հե՜չ չեն խառնվում, բա՜ն չեն թելադրում:

Մե՜ղք են, ասացի, էփած հավերը. հերի՛ք չարչարեք:

Գանք-անդրադառնանք նորից Նիկոլի ապրած զարմանքին:
Նիկո՜լ
ջան, էս ի՞նչ լայնածավա՜լ, Ամերիկայի ու Եվրոպայի ունեցածից զորե՜ղ ժողովրդավարություն ենք ունեցել, սակայն չենք իմացել: Եւ դո՛ւք, անխի՜ղճ պարոնայք, որ Մանվելին ազատելու, խափանման միջոց փոխելու որոշում եք կայացնում, բայց մի հատ զանգել անգամ Նիկոլին չեք ուզում, դո՛ւք էս ի՜նչ թունդ ժողովրդավար բոլորդ մեկեն ու չեղած տեղից հանկարծահաս դարձաք
Վերջին
հաշվով էդ մարդը երկրի առաջին դեմքն է. ի՞նչ կըլներ, որ մի բերան տեղյակ պահեիք, թե երկրում էդքան մեծ աղմուկ հանած գործով մեղադրվողին բաց եք թողնելու:
Ընչի՞
եք էդքան անխիղճ դարձել, ա՜յ անխիղճներ:
Խեղճ
մարդը, միամիտ տեղը նստած, մամուլից է իմանում, որ Մանվելին բաց եք թողել:
Բա
եղա՞վ

Դե որ էդպես է, դե որ բաց եք թողնում, ինչո՞ւ հետն էլ խափանման միջոց չեք փոխում ու բաց չեք թողնում բոլոր նրանց, որ Մանվելից անհամեմատ մեղմ հանցանքների մեջ են էսօր մեղադրվում:
Դե
դրա՜նց էլ, դրե՜ք, առանց Վարչապետին, զանգելու բաց թողեք

Մի խոսքով, ես մի բան հասկացա. աշխարհում մաֆիայից առավել անմահ բան էլ կա՝ էփած հավերի ուշքից գնալ-գալը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ