Araratnews.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Ահարոն Արսենյանն ասաց, որ իրենց միակ պահանջն այն է, որ հանքի շահագործումը դադարեցվի մինչև փորձաքննությունների ավարտը:

«Ամեն օր բնությունից մի հատված են պոկում, որը հետ բերել չենք կարողանալու»,- ասաց Արսենյանը, նշելով՝ իրենց միակ պահանջն այն է, որ հանքի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարի հանքի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Մենք հստակ գաղափարի համար ենք եկել այստեղ»,- ասաց Արսենյանը: