ԱԺ-ում աժիոտաժ է, կրճատ՝ ԱԺիոտաժ:
ԱԺիոտաժի
հեղինակը «Մարուքյան & Co»-ն է:
Ինչ
են ուզում իրանք ԱԺ-ից ու ԱԺխարհի՞ց:
Իրանց
հավաքած 6,37-ի ստորակետը մի քայլ աջ տանե՛լ են ուզում, իրանց ունեցած մանդատները հինգով բազմապատկե՛լ են ուզում ու էդ թափ-թազա թվաբանության արդյունքում ստացված իրանց նոր թվերին համապատասխան տեղ ու պաշտո՛ն են ուզում:

Է՜, մյուսներն էլ դրան համաձայնվե՛լ կտրականապես չեն ուզում, ավելի կոնկրետ՝ «պաշոլներդ քաշեք» տարբերակն են սոսկ դրանց առաջարկել ուզում:
Է՜,
դրան էլ սրա՜նք արդեն համաձայնվել չեն ուզում, «պաշոլները քաշելու» տեղակ վրա քշելո՛ւ տարբերակն են ուզում, նորածին ԱԺ-ն էդ ճամփով«հուզում»:
Արդյունքում՝ արար ԱԺխարհն ԱԺ-ին նայում, «հիանում», նե՜նց քոմենթներ է ԱԺ-ին հղում, որ էլ դու սո՜ւս, քանզի բարձրաձայնել դրանք չի լինի:

Ես մի առաջարկ ունեմ էդ «ընդվզողնեին»: Հետներդ մարդա մի հատ սառը ջրով լի տազիկ բերեք ԱԺ: Հենց կզգաք, որ պտի տեղից վեր թռչեք, թռչելուց առաջ տազիկին նստեք, որտեղ որ պետք է, էդ սառը ջրով հիմնավո՜ր թրջեք, էլ դժվար տեղից տենց վեր-վեր թռչեքՊայմանավորվեցի՛նք: Այսուհետ իրանց առանց տազիկի դահլիճ չեք թողնում:

Մի վարիանտ էլ կա: ԱԺ գործերի կառավարիչն ի՛նքն է առավոտ էդ «ընդվզող սեկտորում» սիրո՜ւն սառը ջրով լի տազիկներ շարում, մեջները մի-մի գունդ սառույց դնում, ու սառույցն էդ շուտ-շուտ գալիս-թարմացնում: Բայց մի նրբություն էլ կա, որ պտի պարտադիր հաշվի առնվի: Որ էդ մարդիկ էդ պրոցեդուրա-արարողակարգից սաթրջան չընկնեն, տազիկներին կից «ֆեն» է բաժանվում, ամեն տազիկին նստելուց հետո, ընթացակարգո՛վ, էդ նստած տեղը խնամքով «ֆենվում»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Խոսքը մեր մեջ, մի տարբերակ էլ կա, բայց էդ պահեցի ծայրահեղ դեպքում: Պարոն Ծառուկյանին իրա «պարտերից» մի քսան րոպեով «գործուղում» եք դո՜ւզ «ընդվզող սեկտոր»: Ինքը քսան րոպե «ուսումնամարզական հավաք» է էդտեղ անցկացնում, «մարզում», նորից իր «պարտեր» հետ վերադառնում:
Էդ «
մարզանքից» հետո էլ չեն«ընդվզում»: