Ուղեղային փորկապ

‹‹Ես նշել եմ՝ոչ թե ավտորիտար Իրան,այլ ավտորիտար բնույթի…››:

‹‹Դրա համար յուրաքանչյուրը պետք է իր վրիպակների վրա սովորի››:

Հայկ Կոնջորյան, պատգամավոր

Հայկ Կոնջորյանն անձնագրային տվյալներով չափահաս է, թավշյա հեղափոխության արդյունքում էլ գործունեությամբ՝ պատգամավոր: Եվ ահա սույն սուբյեկտն ի հայտ գալով Ազգային ժողովի Օվալաձև դահլիճում՝ հենց առաջին իսկ օրը խելքամաղվում է իր կարգավիճակից, հընթացս կորցնում է ժամանակի, վայրի և աշխարհաքաղաքական իրավիճակի զգացողությունը, այս ամենի պատճառով հայտնվում է անտիկ ժամանակներում, իրեն տեսնում է Դավթի, Իրանի Իսլամական Հանրապետությանն էլ՝ Գողիաթի դերում, տաբատի հետնագրպանից դուրս է քաշում պարսատիկը և քար է նետում, առռը հա, դեպի Իրան:

Ուրեմն՝ տարածարշրջանի, թերևս նաև աշխարհի մեր ամենահուսալի ռազմավարական գործընկերն ու բազմահազարամյա դրկիցն ավտորիտար երկիր է ըստ Կոնջորյան Հայկի: Եվ սա Կ.Հ.-ի պաշտոնական տեսակետն է, որը կրկին հրապարակ է իջնում արդեն իմաստաբանական խեղկատակությամբ. ‹‹Ես նշել եմ՝ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի››:

Սա ուղեղային փորկապություն է, որի հետևանքները եթե ոչ այսօր, ապա վաղը, երբ հարմար քաղաքական պահը հասունանա, կարող են անդառնալի ծանր նստել Ագարակի և ՀՀ-ի վրա:
Կերած… բոզբաշից մազաչափ
անգամ դարձի չգալով՝ Կ.Հ.-ն դասընկերուհու բուլկու չամիչը գաղտագողի կորզած մանկամիտի վստահությամբ մեկնաբանում է սեփական-հակապետական մտասևեռումը. ‹‹Դրա համար յուրաքանչյուրը պետք է իր վրիպակների վրա սովորի››:
Այսինքն՝ հնագույն քաղաքակրթության բնօրրան երկրին, որից համաշխարհային բռնապետ Միացյալ Նահանգներն է անգամ երկնչում, կարելի է պաշտոնապես բանադրել և դա համարել վրիպակ:

Այո, չենք ժխտում, վրիպակն առկա է: Այն դաժանորեն ցնդաբանական է և կոչվում է Հայկ Կոնջորյան, որը չի հաղթահարել սեռահասունացման բարդ, պատասխանատու, երբեմն չափազանց վտանգավոր փուլը և աչքի առաջ հոգեխանգարվում է:
Մենք
՝ ագարակցիներս, պատրաստ ենք նրա կենսաբանական բուժումը կազմակերպել անասնաբուժական մեթոդներով, եթե նա վայր դնի մանդատը, Բաղրամյան 19-ից չորեքթաթ հասնի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և մեղա գա:

Քաղաքացի Կ.Հ., արարմունքիդ վտանգավորությունը գիտակցո՞ւմ ես, թե մնում ես համոզմունքիդ հավատարիմ, որ այն վրիպակ է և, զորօրինակ, խրոխտանալով, այսօր երեկոյան 9:40-ին էլ չես պատրաստվում պատերազմ հայտարարել Թուրքիային:

Պարզաբանիր, պաղատում ենք: