«Իրենք ասում են՝ Ծառուկյանը պիտի քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը որ չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքն էլ չմասնակցեր, կըլնեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»…

Գագիկ Ծառուկյանը՝ «Լուսավոր Հայաստանին» ու իր «կլասիկ» պատգամավորին

«Պատերազմ ե՞ք մեզ հայտարարել, լուրջ ե՞ք ասում, պատերա՞զմ, հա՞, ուզում եք՝ հետներս պատերազմ վարե՞ք: Ախր մոռա՞ցել եք, որ մե՜նք՝ ո՜վ, դո՜ւք՝ ո՜վ. մոռացել ե՞ք մեզԿմա՜շենք ձեզ, կմա՜շենք. կմաշվեք, կանցնեք-կգնաքԱյ էդքան երկար կպատերազմեք, շա՜տ երկար կպատերազմեքՀավա՜քեք ձեզ. էս ո՞ւմ եք ռաստ էկել, էս ո՞ւր եք էկել, էս ո՞ւր եք մտել, էս ինչի՞ մեջ եք մտել. իրեք հատ նամակ իրեք երկիր ուղարկեմ, սա՜ղ կխառնվի իրար»…

«Կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյան

Չար ու եռաֆազ՝ 380 վոլտանոց լեզուներն ասում են, թե էսօրվա վիճակով ընդամենը 6,37 վատտանոց ու 19 մոմանոց դարձած «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի սիրտը շատ մթնած է: Էդ մարդն ավելի շատ բան էր ակնկալում, քան իրեն տվին: Հա՜, ինքը հեղափոխություն չարեց, բայց չէ՞ որ ինքը իր ամբողջ սրտով կողմ էր էդ հեղափոխությանը:
Եւ
ինչ պատասխա՞ն:
ԱԺ
փոխխոսնակի պաշտոնի տեղը բերին, ծաղիկ տվին, վաղն էլ կառավարությունում տեղ տալու տեղակ կարող է՞ բերեն, «բանբաներկա» տան:

Սենց չեղա՜վ ախր: Պրոֆեսիոնալ պատգամավորին սարքել «լյուբիտել», գցել են երրորդ լիգա, թե խաղա
Էլ
պրոֆեսիոնալ պատգամավո՞ր կմնա:
Պրոֆեսիոնալ
պատգամավորից այ սենց մենակ «ֆ» տառը կմնա:
«Ֆ» տառի նման իրան «փաթթեցին», քարկապ գցեցին: Վայ թե շատ շուտով էնպես ստացվի, ինքն ՀՀԿ-ի ժամանակներին սկսի երնեկ տալ:

Արդե՛ն սկսել է էդ «երնեկը» տալ. էն օրն ինքն արդեն Քոչարյանին էր դրել-գովում. Ծառուկյանի հետ համեմատում ուՔոչարյանի գովքն էր ինքն անում: Չբռնի՞, մի հատ հեղափոխություն էլ ի՛նքը դնի-անի: Քոչն էլ «կակռազ» կողքից «պադագրև» կանի: Ափսոս էդքան մարդ չկա, որ կանչի, գան, հետները մի հատ էս անգամ ոչ թե թավշյա, այլ (անտերը մի հատ լավ անուն է պետք շտապ մտածել), ասենք, «բամբազյա» հեղափոխություն անի

«Հարսնացուն հյուսիսից»-ի Սերոբի նման իրա հետ շփվելու համար արար աշխարհը որտեղից որտեղ մարդ է մեջտեղ գցում, սրանք դրին, իրան լրիվ ֆուկ արին: Հասկացա՜նք, որ, հա՜, «կոստյո՛ւմը», այսինքն՝ պաշտո՛նը չէ, որ իրեն պիտի զարդարի, բայց սենց որ գնա, ախր հագին հե՜չ շոր չի մնա: Աշխարհը գոռա, ասի՝վո՜ւյ, նայե՜ք, «օպոզիցիայի» երբեմնի «արքան» տկլո՜ր է եղել, մենք չե՞նք իմացել, մանավանդ որ սենց քուչի ժարգոնով խոսել է, պարզվում է, ինքը իմացել
Իսկ
էդ ամենի պատճառն էլ այն է, որ ինքը սրանց հետ դրել, պրոֆեսիոնալ պատգամավորին հարիր, շախմա՜տ էր խաղում, իսկ սրանք, պարզվեց, իրա հետ շաշկի են խաղալիս եղել: Արդյունքում՝ խնդրե՜մ , դրին ու իրան դաժան ֆուկ արին, իրան, դրեցին, սարդիր պահեցին, իսկ իրանք, խնդրե՜մ, հա՜տ-հա՜տ դամկա են հավեսով ելնում:

«Իմ քայլից» ու դրա արած քայլերի՜ց նույնպես ինքը էնքա՜ն է նեղացած, որ հատուկ գնաց մատները տնկեց ու ասաց՝ փակե՛ք: Տո էդ մատներն ի՞նչ. սենց որ գնաց, վաղը ոտներն է տնկելու:

-Իսկ էն Ծառուկյա՜նը որ, ոնց որ, իմ ջգրո՛ւ հենց էս աշխարհ ու էս ԱԺ էկած ըլնի: Անգամ չեմ կարում իրան մի հատ տնազ, մի հատ ծամածռություն անեմ՝ սի՜րտս հովանա: Էն օրը մեկի դեմ սիրտս բացելիս փորձեցի իրան բառախաղի տամ, ասի՝ «Ծառուկյան-Մառուկյան» ես չեմ ճանաչում, էդ զրուցակիցս սկսեց հռհռալ, սկսեց ուշքից գնալ: Ասի՝ էս ընչի՞ ուշքից գնացի՜ր, արա՜: Ասաց՝ բա ո՞նց չգնամ. Ծառուկյանին որ տնազ ես անում, Ծառուկյանին որ ծամածռում ես, աղավաղում ես, ծամածռածդ ու աղավաղածդ «Մառուկյան» ա դառնում: Դուրս է գալիս, որ դու Ծառուկյանի տնազն ե՞ս, Էդմո՜ն:
Թեկուզ էն մյուսներն է՜լ Ծառուկյանից պակաս «տոռմուզ» դուրս չեկան՝ հազի՜վ, նո՜ր, նորմա՜լ դասավորված կյանքիս: Իրեք հատ նամակ էդ առթիվ գրեցի իրեք հատ երկիր, թե բոլորն ստեղ ինձ «տոռմուզ» են դարձել: Էդ դեբիլներն էլ յանի բան արին. սա՜ղ «շլանգներս տառմազնոյ» դրին, փրթին ու թափին, ես էլ հիմի ըսենց, տակիցս չռռալով, առանց տոռմուզի, 120-ի տակ գնում եմ, մինչև կամ ցեխը կընկնեմ, կամ ցեխաջուրը:

Չբռնի՞ ինքը մի «պարտիա» էլ իրեք հատ նամակ գրի իրեք հատ ցանկացած երկիր՝ համ մարդ ուղարկեն՝ ինքը «թազա-բամբազյա» իրա հեղափոխությունն անի, համ դնեն, մի հատ մանրամասն քննեն, տեսնեն՝ էդ հեղափոխությունը ճիշտ ե՞ն արել, թե՞ չարաշահումներ են անելիս արել:

-Չդնե՞մ, դրանց «թավիշն» է՛լ ընե՜նց մաշեցնեմ, լրիվ քեչա դարձնեմԷնքա՜ն քննել տամ, էնքան մաշեցնեմ, որ սա՜ղդ մաշվեք-քորքոտեք-գնաք: Էդ ո՞ւմ հետ եք, արա՜, ուզում ոտ մեկնել, էդ ինձ հետ ե՞ք, արա՜, ուզում ոտ մեկնել. չե՜ք կարա, արա՜, հալից կգցեմ: Ախր գիտե՞ք, թե ո՛ւմ եք ռաստ էկել ու ո՛ւր եք ընկել. էնքա՜ն նամակ էս-էն քանդող կազմակերպություններին ձեր դեմ գրեմ ո՜րԱմեն նամակս էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, մի-մի հիգիենիկ, ուղիղ 65 մետրանոց «ռուլոն»…

Վե՛րջ, վաղվանից ինքը միայն նամակ է գրում ու գաղտնի փոստով, ուր որ պետք է, ղրկում: Ու ոչ մի հեռախոս, ոչ մի ինտերնետ, ոչ մի էլեկտրոնային փոստ:
Ճիշտը
տատրակն է:
Վարժեցրած
տատրակ:
Նամակի
ռուլոնն ինքն իրա փոստատար էդ ղշի տոտին կկապի, ղուշը կերթա խոսք կտանի ու խոսք կբերի:
Իրեք
հատ խամ, բայց վարժեցրած տատրակ, ամեն մի տատրակ՝ էն ասածս իրեք երկրներից մեկի դեսպանորդ-նվիրակ:

-Սպասե՜ք, ձեր գլխին ի՜նչ եմ անելու, սպասեք ձեր երկիրը ո՜նց եմ խառնելու. ինչքան քանդող կազմակերպություն կա, սաղին վրեքդ նե՜նց ֆաս եմ տալու, որ հետո ես էլ թեկուզ ասեմ «ֆո՜ւ», դրանք անգամ ի՛նձ շան տեղ չդնեն ու չխախանդվեն
Բայց մի վտանգ կա. էս սարդիրի տակից եթե դուրս չեկա՝ Եվրոպա՛ն էլ վայ թե իրա մտքից ինձ լրիվ «ֆուկ» անի, իմ տեղն ուրիշին «ընդդիմություն» դնի, ու էդ դեպքում դե արի ու խառնի, ու էդ դեպքում դե արի ու քանդի. էդ դեպքում արդեն՝ կդառնամ մի հատ «Մարուքյան նոխազ»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ավագ և անգամ միջին տարիքի՝ այսօր արդեն հպարտ մեր քաղաքացիք հաստատ կհիշեն, այն ինչ հիմա կասեմ: Սովետմիության ժամանակներում մեր ամեն շենք իր լիազորն ուներ: Դրան ընտրում էին մի խիստ պայմանով, որ պարբերաբար «նամակներ» գրի, «նամակների» մեջ հույժ մանրամասն նկարագրի, թե ո՛վ ո՛ւմ հետ ի՛նչ ու որտե՛ղ արեց, ո՛վ ո՛ւմ ի՛նչ կարգի հակասովետական անեկդոտ պատմեց: Ո՛վ ո՛ւմ տուն գնաց, «մոռացավ»-մնաց, ո՛վ ո՛ւմ հասցեին ինչո՛ւհայհոյեց, էդ հայհոյելիս հո հետն էլ Լեոնիդ Իլյիչ չհիշե՞ց:
Հարցնում
եք, թե ո՛ւմ էր էդ լիազորն իր «նամակները» ղրկո՞ւմ: Ո՜նց ո՛ւմ: Թաղայինի՛ն, ո՞ւմ:
Այ
մեր պրոֆեսիոնալ էս պատգամավոր Էդ. Մարուքյանը, Սովետմիությունը որ հիմա լիներ, հոյակա՜պ, ընտի՜րլիազոր կըլներ: