Մամուլում տեղեկություններ կան, որ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ Նարեկ Բաբայանը շուտով կնշանակվի Սյունիքի մարզպետ: Դե իսկ նարկոտրաֆիկի մեջքը կոտրել պատրաստվող Հունան Պողոսյանը, ով հենց այդ նպատակով էր «գործուղվել» այնտեղ, կստանձնի ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։

Արդյո՞ք իրականություն կդառնան այս լուրերը, դեռ հայտնի չէ, քանի որ թե՛ Նարեկ Բաբայանը, թե՛ Հունան Պողոսյանը չեն հաստատել այս լուրերը։ Հետաքրքրական է, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում էր առաջադրվել «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր: Պողոսյանն էլ մամուլի հետ զրույցում ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել տեղեկությունը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ