Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ Թուրքիայում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը՝ իրազեկում է պոլսահայ «Ակոս» պարբերականը: ժամանակ:

«Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարը պոլսահայ լրագրող Ալին Օզինյանն է: «Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք թուրք զբոսաշրջիկներին ասել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության հանգամանքները չեն կարող արգելք հանդիսանալ Հայաստան այցելելու և լավ տպավորություններ ստանալու համար», -նշել է նա:

«Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն PDF ֆորմատով կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչներում ու հեռախոսներում