РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների երկրորդ տուրում ինքը պարտության կմատնի Պյոտր Պորոշենկոյին: Նա հայտնել է, որ երկրի գործող նախագահը այդ փուլում շանս իսկ չի ունենա:

Հիշեցնենք, որ ուկրաինական ընտրությունները մարտ ամսին են, և այն բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհաքաղաքական տեսակետից, դրա արդյունքներով բացառիկ հետաքրքված են ինչպես Արևմուտքն՝ ի դեմս Միացյալ Նահանգների ու Եվրոպայի, այնպես էլ՝ Ռուսաստանը