Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»
ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է
ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության
ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների
հասանելիությունը գյուղական համայնքների համար:

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ
ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի
իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է թվով 10 ճանապարհային
հատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով
կազմակերպվող տեղական բաց մրցույթներ։ Մրցույթներն իրականացվելու են
«Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան
https://tpio.am/am/procurement/tenders:

3-րդ տարվա ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Հայաստանի
Հանրապետության 7 (յոթ) մարզերի 20 (քսան) համայնքների ճանապարհահատվածներ։
Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի շուրջ 53 կմ ճանապարհ։