Երեկ տեղի է ունեցել Իտալիայի գավաթի մեկ քառորդի երեք հանդիպում: «Լացիոն» առանձնակի խնդիրներ չի ունեցել «Նովարայի» հետ մրցավեճում՝ 4:1, «Յուվենտուսն» արտագնայում առանց լուրջ բարդությունների շրջանցել է «Բոլոնիայի» արգելքը՝ 2:0: Մրցակցությունը չափազանց լարված է եղել «Սամպդորիա»-«Միլան» դիմակայությունում, որտեղ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հավելյալում Կուտրոնեն երկու գոլ է հեղինակել ու «Միլանին» դուրս բերել քառորդ եզրափակիչ: