ԱՄՆ Թենեսի նահանգում վերջերս իրականցված աճուրդում վաճառվել են Էլվիս Փրեսլիի անձնական իրերը։ Ամենանշանավոր լոթը եղել է երգչի թավշյա վերնաշապիկը, որով նա ելույթ է ունեցել իր հայրենի Տուպելո քաղաքում1956 թվականին։ Անհայտ գնորդը վերնաշապիկը ձեռք է բերել 37.800 դոլարով։Հաջորդ ամենաթանկարժեք իրը եղել է Փրեսլիի ոսկյա մատանին՝ ադամանդյա քարերով պատված։ Այն վաճառվել է 30.000 դոլարով։ Երգչի ծննդյանը նվիրված աճուրդի ընթացքում հաջողվել է 600.000 դոլարի եկամուտ ձեռք բերել։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ