Վարդան Հակոբյանն իր facebook-յան էջում գրել է. «Երևանի ավագանիում ներկայացվածներին հիշեցնեմ, լֆիկ անունով մեկը հանցավոր կերպով տիրացել է հուշարձան հանդիսացող Ծածկած շուկային, աղճատելով այն վերածել է սուպերմարկետի, բնականաբար ոչ մի օրինական փաստաթուղթ չի կարող սույն սուբյեկտն ունենալ հուշարձանը առևտրի սրահ սարքելու համար։ Ըստ օրենքի նա պարտավոր է իր միջոցներով վերականգնել այն նախկին տեսքի ու վերադարձնել հանրությանը։ Սպասում եմ արձագանքների։ Սա թող լինի առաջին լուրջ փորձնաքարը ձեզ համար»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: