Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելութում կրկին հիշատակել է Հայաստանի նախկին իշխանություններին և վերջին խորհրդարանական ընտրություններում նրանց կրած պարտությունը։ «Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած մի խումբ անձինք չկարողացան հավաքել ձայների նույնիսկ 5%-ը», -ասել է նա և զարմանք հայտնել, որ միջազգային կառուցներն «աչք են փակել» ու դրական գնահատական են տվել Հայաստանում վերջին տարիներին անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ «Հայաստանում 20 տարի շարունակ իշխել է հանցավոր խունտայի ռեժիմը», -հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը վրդովված է, որ Եվրոպայի խորհուրդը և այլ միջազգային կառույցներ «չնկատեցին» այդ խայտառակ պատկերը։ «Ինչո՞ւ հանցավոր ռեժիմի գործունեությունը, որը նախորդ տարիներին ձայների ավելի քան 50%-ն էր հավաքում, քննադատության չարժանացավ։ Ինչո՞ւ Եվրոպայի խորհուրդը, Եվրոխորհրդարանը և այլ միջազգային կառույցներ աչք փակեցին այդ խայտառակ պատկերի վրա։ Ինչո՞ւ՝ երկակի ստանդարտների պատճառով», -եզրափակել է խոսքը Ալիևը՝ պահանջելով հետաքննել «կոնյակային դիվանագիտությունը»։