«Советский спорт»-ի վկայմամբ իտալական «Ինտերը» հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբի՝ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ձեռքբերմամբ: «Ինտերի» համար արգենտինացին դիտարկվում է որպես պահեստային տարբերակ այն դեպքի, եթե թիմից հեռանա Մաուրո Իկարդին, ում հետ ակումբի պայմանագիրը ստորագրված է մինչև 2021թ. հունիսի վերջը: Նշենք , որ Դիբալան նաև «Պարի Սեն Ժերմենի», «Բավարիայի», «Մանչեստր Սիթիի» հետաքրքրությունների դիտակետում է: «Յուվենտուսը» նրա հնարավոր վաճառքից ակնկալում է 100 միլիոն եվրոյի համալրում բյուջեում: