Աշխարհի տարբեր երկրների բլոգերներ ու լրագրողներ հատկապես վերջերս բազմաթիվ տեսանյութեր են պատրաստել Հայաստանի մասին՝ ներկայացնելով երկրի մշակույթն ու պատմությունը, նիստն ու կացը։ Այս անգամ ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ բլոգեր Tolt-ն է տեսահոլովակ նկարահանել Հայաստանի մասին՝ ամեն ինչ ներկայացնելով հակառակ կողմից։

Ֆրանսիացին իր ճանապարհորդական տեսահոլովակները ներկայացնում է «Մի գնացեք…» խորագրով՝ հակառակ տեսանկյունից ներկայացնելով այն ամենը, ինչ ուզում է ցույց տալ:

Հայաստանի դեպքում, օրինակ, լուսագրերում ասվում է. «Մի՛ գնացեք Հայաստան. հայկական բնապատկերներն անգույն են, Հայաստանը պատմություն չունի, հայկական եկեղեցիները յուրահատուկ չեն, հայկական խոհանոցը համեղ չէ, Հայաստանում գինեգործություն գոյություն չունի, այնտեղ տեսնելու բան չկա»:

Եվ այդ ամենին զուգահեռ ցուցադրվում են հայոց հուշարձանները, բնությունը, վանական համալիրները, համեղ ուտեստները, լեռներն ու խաղողի այգիները, ինչպես նաև էքստրեմալ զբոսաշրջության և ուրախ ժամանցի վայրերը: Իսկ հոլովակի վերջում ասվում է. «Մի՛ գնացեք Հայաստան, այլապես չափազանց շատ բան կունենաք պատմելու»:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ