Հունվարի 11-ի ուշ երեկոյան Երևանի Արամի 23 հասցեում, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում։ Փլուզվել է մշակութային հուշարձանի վթարված պատը, մասնակիորեն վնասվել է ընդունարանի առաստաղը։ Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար: Ավելի ուշ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետեւանքով փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»։ Նույն էջից տեղեկանում ենք, որ այսօր, հունվարի 12-ին, ժամը 11-ին ակցիա է անցկացվելու շենքի մոտ:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ