The New York Times-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն թաքուն հետաքննություն է սկսել պարզելու համար 2017-ին Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոլադ Թրամփի ունեցած կապերը: Գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքից հեռացվեց ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմին, ինչը խորապես անհանգստացրեց կառույցին: Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին կասկածները գալիս են դեռևս 2016 թվից, Թրամփի նախագահական կամպանիայի ծավալման ժամանակներից, սակայն ՀԴԲ-ն այն ժամանակ հետաքննությունն առկախեց, քանի որ անհասկանալի էր մնում, թե ինչպես է հնարավոր անցնել նման ծավալի ու զգայնության թեմայի քննությանը: Աշխատանքից Կոմիի ազատումն արագացում է հաղորդել ՀԴԲ-ի գործունեությանը: