…«Ի մի բերելով առկա խնդիրները և նոր իշխանությունների կարողությունները, սխալված լինելու ցանկությամբ, ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում առ այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում» (շարունակելի)…

Արմեն Աշոտյան

«Այսօր մեկնարկեց 2019-ի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով:

4. ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,

5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում»…

Էդուարդ Շարմազանով

Հա՛, «Վինտիկն ու Շպունտիկը» կամ անդեմ տանդեմ՝ անունը «Քանդեմ» Հա՛, սույն տանդեմը, որ միշտ անդեմ է, քանզի դիմակից միշտ անպակաս է, որոշել է, որ, իր էն նախկինում քանդածը քիչ էր, էղածն էլ քանդի՝ հանուն Նիկոլի հանդեպ իր խանդի:

Ընդ որում, էն մյո՛ւս Նիկոլի՝ Նիկոլայ Նոսովի՛ «զավակներ» ու Անգետիկի «համաքաղաքացիներ» էն մյո՛ւս Վինտիկն ու Շպունտիկը, եթե հիշում եք, ի տարբերություն է՛ս «Վինտիկ-Շպունտիկի», կարգին վարպետներ էին, իրենց Ծաղկաքաղաքն էին դրել շենացնում: Թե նրանք շինում էին, սրանք քանդում են

Ու թե ԱԺոտյանն աշխատում է, որ քանդի եվրոպական ճակատում, Շարմազն աշխատում է, որ քանդի ռուսական ճակատում: Եթե ԱԺոտյանն աշխատում է, որ հայ-եվրոպակա՛ն կապերը քանդի, ապա Շարմազն աշխատում է, որ հայ-ռուսակա՛ն կապերը քանդի:
Աշխատանքի
հոյակա՜պ բաժանում:
Ափսոս
աշխատանքն է շատ անփառունակ:

Հիշեցնեմ, որ «վինտիկը» մետաղյա դետալ է, իսկ «շպունտիկը»՝ փայտե:
Ընդ
որում՝ մեր էս «Վինտիկ-Շպունտիկը» Կալիգուլայի լավագույն սան ու հետևորդ վերջը դուրս էկան. թե Կալիգուլան իր ձիո՛ւ համար «մանդատ» հայթայթեց, ձի՛ն քշեց-մտավ Հռոմի սենատ, հետո էդ ձիու «ձեռքից» «մանդատն» առնելը դարձավ Հռոմի համար մի հատ դիլեմա, ապա մե՛ր հերոսները իրենց էշնե՛րը քշեցին, մտան հայոց պառլամենտ ու քանի՜ տարի էդ էշը քշին, մինչև որ էս վերջերս էշից ընկան:

Ընկնելը ընկան, բայց է՛շն էլ դեռ կա, ու իշու հանդեպ իրենց սե՛րն էլ կաԵւ ուստի էդ մարդիկ՝ «Վինտիկ ու Շպունտիկ», տեսան, որ իրենց էդ քշածից զատ ոչ մեկի պետք չեն, ավելի ամուր սիրով կապվեցին իրենց քշածին ու էշ քշելը շարունակեցին: Քշեցի՜ն, քշեցի՜ն, միջազգային ասպարեզ ուղի՜ղ քշեցին: Իրանց քթներն ու իրանց «քյահլա՜ն նժույգաց» դնչները հիմա էլ խոթեցին հայ-եվրոպական ու հայ-ռուսական բարդ առնչություններ
Արար
աշխարհն ու արար ֆեյսբուքը իրանց ասում է՝ հո՜շ, իրանց ասում է՝ չո՜շ, էշներն իրանցից լսող-ուշիմ են, ուստի ըմբռնում, չեն ուզում գնալ, իրենք, հակառակ, իրենց էդ տանջված «նժույգներն» էլի քշում են բռնի, գնում են, էս-էն ցեխերն են ընկնում: Վախենամ՝ մի օր նենց մի ցեխն ընկնեն, որ Վաչոյի պես նամակից բացի էս աշխարհի հետ այլ կապ չունենան: Չիմանաք՝ ցավս իրենք են, բնա՜վ, ցավս մյո՛ւս՝ անմե՛ղ էնհայվաններն են:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ