Երեկ ուշ երեկոյան կայացել է ֆրանսիական բարձրագույն դիվիզիոնի «Կանն»-«Լիլ» հանդիպումը: Հյուրերի համար սկզբունքային այս մրցավեճն անցել է նրանց նկատելի առավելությամբ ու ավարտվել 3:1 հաշվով՝ «Լիլին» հնարավորություն տալով դիրքերն ավելի ամրապնդել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Այս մրցաշրջանում մեդալների համար պայքարին լրջորեն խառնված այս ակումբը 20 տուրից հետո ունի 37 միավոր: