Աշխարհի ամենահին համալսարաններից մեկում ՝ Ֆրիդրիխ II-ի անվան Նեապոլի համալսարանում, պատրաստում են ամենանոր մասնագիտությունների տեր մասնագետների։ 2016 թվականից սկսած՝ այստեղ «Apple» -ի հետ համատեղ գործում է հնարամիտների ակադեմիան , որտեղ զբաղվում են Եվրոպական միասնության քաղաքականության համակարգմամբ։ Նորովի մոտեցումներով դասավանդվող ակադեմիա ամեն տարի ընդունվում է 400 ուսանող:

Դասախոսներից Մորից Ֆիլիպպ Ռեկեն նշում է. «ՈՒուսանողները այստեղ կոնկրետ առաջադրանքներ են կատարում։ Այլ կերպ ասած՝ մենք նրանց ներգրավում ենք շուկայի կոնկրետ կարիքների վրա աշխատելու մեջ։ Խնդիրները զանազան են՝ սկսած համակարգչային խաղերից մինչև ֆինանսական ծառայություններ»:

Դասախոսներից Ֆրանչինիա Կարվալիոն նշել է, որ իրենց սկզբնական նպատակը եղել է ուսանողներին տեսականից պրակտիկ գիտելիքներով ապահովելը։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ