Ֆուտբոլային թիմերում կին մարզիչների ներկայությունը կամաց-կամաց սովորական երևույթ է դառնում, ինչը սակայն առանձին երկրների կտրվածքով դեռևս էկզոտիկա է: Նման երկրներից է Սիրիան, որտեղ Մախա Ջաննուդն առաջին կին մարզիչն է այս երկրի և ով մարզում է «Ալ Մոխաֆզա» ֆուտբոլային ակումբը։

Մախա Ջաննուդի խոսքերով՝ մարզիչի աշխատանքն իսկական գիտություն է և կապ չունի՝ դա անողը կին է, թե տղամարդ։ Մարզիչի աշխատանքը մարդուն օգնում է վստահ լինել սեփական ուժերի նկատմամբ, և յուրօրինակ խարիզմատիկ երանգներ է տալիս մարդու կերպարին։

Մարզիկները վստահում են իրենց մարզիչին, ում երկարամյա մարզական կարիերան դադարել է վնասվածքի պատճառով, սակայն ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք, քանի որ կնոջ առջև առաջընթացի նոր դռներ են բացվել։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ