«Alphabet Inc»-ի աուկցիոներներն, ընդդեմ տնօրենների խորհրդի, հայց են ներկայացրել դատարան` մեղադրելով «Android» օպերացիոն համակարգների ստեղծողներից մեկին՝ Էնդի Ռուբինին, 90 միլիոն դոլար վճարել համար:Նրանք կարծում են, որ տնօրենների խորհուրդն իր պատականությունները պատշաճ կերպով չի կատարել, ինչպես նաև չի մանրամասնել Ռուբինին աշխատանքից ազատելու պատճառները, որի հիմքում առկա է սեռական բնույթի ոտնձգության փաստ, ինչի առկայությունը հաստատել է ներքին հետաքննությունը։

Հիշեցնենք, որ «Google»-ի ամբողջ աշխարհի աշխատակիցները ցույց են արել սեքսուալ բնույքի ոտնձգությունների դեմ, ինչից հետո գործադիր տնօրեն Սունդար Պիչային նամակ է ուղարկել ընկերության աշխատակիցներին` ասելով, որ երկու տարվա ընթացքում 48 աշխատակից աշխատանքից ազատվել է սեքսուալ բնույթի ոտնձգությունների համար, և որ ընկերությունը հետայսու կփոխի իր գործելաոճը։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ