Նորայր Նորիկյանը իր facebook-յան էջում գրել է. «Եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելը ճիշտ է, ապա սա նշանակում է, որ այս պահին ՛՛Արցախի հերոս՛՛ բարձրագույն կոչում ունեցող հինգ անձինք` Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը և Արթուր Աղաբեկյանն ունեն մեղադրյալի կարգավիճակ, որոնք մեղադրվում են ենթադրյալ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար... Իհարկե՛, այդ անձանցից յուրաքանչյուրի գործն առանձնահատուկ է և այդ մարդկանից յուրաքանչյուրն էլ ունի իր ուրույն կյանքն ու կենսագրությունը, այդուհանդերձ, սա մեր ժողովրդի պատմությունն է, և մենք պարտավոր ենք պատվով դուրս գալ այս իրավիճակից»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: