Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը հաստատվեցին՝ երրորդ փոխխոսնակի թափուր պաշտոնի համար ԲՀԿ խմբակցության կողմից կառաջադրվի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը։

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԲՀԿ խմբակցության խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իվետա Տոնոյանը։

Հայտարարության մեջ նշված է, որ նիստի ընթացքում քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը։ Որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը։