Հունվարի 10-ին, պատգամավորական մանդատների հանձման հանդիսավոր արարողությունից հետո, կայացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդրանիկ նիստը։

Նիստի ընթացքում ընդունվել է կուսակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։

Խմբակցության անդամների միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, իսկ քարտուղարի պաշտոնը ստանձնել է Գևորգ Գորգիսյանը։ Միևնույն ժամանակ ստորագրվել է Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ