Վրաստանում գրիպի տարածման հետ մեկտեղ նկատվում է բժկական դիմակների լայն վաճառք։ Քաղաքացիները դրանք գնում են տուփերով , ինչի արդյունքում դեղատների մոտ ապրանքի դեֆիցիտ է առաջացել։ Դեղագետների խոսքով ՝ դիմակները դեղատուն մտնելուն պես իսկույն վաճառվում են։

Վարակի հետ կապված` Վրաստանի առողջապահության նախարարը հանդիպել է մի շարք բուժկենտրոնների տնօրենների ու բժիշկների հետ ՝ քննարկելու վարակի տարածման հետ կապված հարցերը և տեղեկանալու նոր հիվանդների վիճակի մասին։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ