Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրավունք չունեն խոսել օդում կախված լուրերից հատկապես, եթե դա վերաբերվում է երեխաներին և նրանց օրգանների վաճառքին։ Այն դեպքում, երբ առաջին փոխվարչապետը հայտարարում է, որ իր ղեկավարման վերջին ամիսներին ստուգումներ է իրականացրել այդ հարցի շուրջ, սակայն որևէ դեպք չի բացահայտվել, բայց միևնույնն է՝ օդում կախված լուրեր կան, որ երեխաներին որդեգրում ու օրգանները վաճառում են։

Հատկապես այն պարագայում, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ երբևէ Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո։

Նմանատիպ նուրբ հարցերի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություններ և փաստեր են հարկավոր, որպեսզի դրանից հետո դրանց մասին խոսվի նիստերի ընթացքում ու բարձաձայնվի, բայց ոչ երբեք՝ ոչ մի բան չենք հայտնաբերել, բայց օդում կախված վարկածներ կան։

Ձեր պարտականությունը այդ օդից կախված վարկածները ներքև իջեցնելը ու պարզելն է, որից հետո արդյունքների մասին հասարակությանը տեղյակ պահելը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: