Վերջերս Իտալիայում մի հետաքրքիր և կուրյոզային միջադեպ է տեղի ունեցել։ Ապենիններ ժամանած թայվանցի զբոսաշրջիկը Ֆլորենցիայում որոշել է պաղպաղակ գնել , որի համար վաճառողը 25 եվրո է պահանջել։ Թայվանցու հարցին, թե ինչո՞ւ է պաղպաղակ այդքան թանկ, վաճառողը պատասխանել է , որ այն շատ համեղ է, ինչն ավելի է զայրացրել գնորդին և նա որոշել է ոստիկանություն կանչել։ Ոստիկանությունը պարզել է, որ վաճառողները դիտմամբ են թաքցրել վաճառքի գները և տուգանել են 2000 եվրոյի չափով։

Ոստիկանության ներկայացուցիչ Էլիո Կովինոն նշել է, որ նման դեպքեր պատահում են Իտալիայում, և զբոսարջիկները պետք է զգույշ լինեն և հիշել է, որ տարիներ առաջ նմանատիպ դեպք պատահել էր նաև ճապոնացի ուսանողների հետ՝ նանցից չորս սթեյքի համար 1145 եվրո էին պահանջել։