ՀՀ վերաքննիչ դատարանում մեկնարկել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը։ Դ ատախազությունը բողոքարկում է Արմեն Գևորգյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը, իսկ պաշտպանական կողմը մասնակի վիճարկում է Գևորգյանին մեղսագրվող ՀՀ ՔՕ 190 հոդվածը (խոշոր չափերի փողերի լվացում)․ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել դատարան՝ խնդրելով ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը և հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը։

Հավելենք, որ բողոքները քննում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ