Կազմվել է Գլոբալ մրցունակության ինդեքսի (2017-2018) վարկածով աշխարհում ամենավատ և ամենալավ ճանապարհներն ունեցող երկրների ցուցակը, որում հայտնվել է 137 երկիր: Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 բալանոց սանդղակով, սակայն ոչ մի պետություն չի հավաքել ամենաբարձր միավորը:

Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են, որը ստացել է 2 միավոր: Դրան հաջորդում են Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունն ու Հայիթին, որոնք հավաքել են 2,1 միավոր: Չորրորդ և հինգերորդ տեղերում են, համապատասխանաբար, Մադագասկարն ու Գվինեան:

Լավագույն ճանապարհներն ունեցող երկրների հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ ԱՄԷ (6,4 միավոր), Սինգապուր (6,3 միավոր), Շվեյցարիա (6,3 միավոր), Հոնկոնգ (6,2 միավոր), Նիդերլանդներ (6,1 միավոր)