Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կա դատարանի վճիռ, որ Մհեր Ենոքյանը դաժան մարդասպան է։ Կա տեսանյութ, որտեղ այդ տղան խոստովանում է հանցանքը։ Կա տեղեկություն, որ այդ տղան տարիներ անց իրեն անմեղ է համարում։ Կա արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողով, որն անհայտ հիմքերով որոշել է ներում շնորհել ցմահ դատապարտված մարդասպանին, ով իրեն անմեղ է համարում։ (Թե այս դեպքում ներում շնորհել ի՞նչ է նշանակում, երևի հանձնաժողովը կիմանա)։ Ինչքան տեղյակ եմ, գործը կարող է նորից քննվել, եթե ի հայտ են գալիս նոր հանգամանքներ։ 20 տարուց ավել է անցել, բայց, ինչքանով որ տեղյակ եմ, դեռ գործի հետ կապված նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։ Դատարանի որոշումով ցմահ դատապարտված մարդասպանը հասցրել է կրթվել ու մեդիադաշտի միջոցով որոշակի դրական իմիջ ձևավորել։ Արդյո՞ք այդ հանգամանքը բավարա՞ր է նրան ազատ արձակելու համար»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: