Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Հայու գենի մասին երբեք չեմ խոսել, փորձել եմ ինքս գենը պահել ու պահպանել, հազար բառերի փոխարեն մի գործով այն պահել: Բայց հիմա կուզեմ մի փոքր դրա մասին գրել: Օսմանյան կայսրությունը և Խորհրդյին միությունն ամեն ինչ արեցին, որ Հայի գենը վերանա, ձուլվի: Օսմանյան կայսրությանը չեմ անդրադառնա, միշտ եմ խոսել նրա վարած հակահայ քաղաքականության մասին: Թվում էր, թե խորհրդային տարիներին Հայաստանը ծաղկում ու բարգավաճում էր, գործարաններ, գիտություն, մշակույթ, նոր քաղաքներ և այլն: Սակայն այս ամենին զուգահեռ Խորհրդային իշխանությունը հետևողականորեն փորձում էր Հային ձուլել թյուրքական ցեղերի ներկայացուցիչների հետ: Նրանց բերում և համայնքներով բնակեցնում էր Հայաստանի սրտում՝ Արարատյան դաշտում, ինչպես նաև այլ շրջաններում: Կառուցում էր քաղաքներ հատուկ հենց այդ ցեղերի համար, օրինակ Մասիս քաղաքը , դե գյուղերի մասին չխոսեմ: Մասիսի և Ամասիայի նախկին բնակիչ թուրքերն այսօր մեր թիվ մեկ թշնամիներն են: Խորհրդային տարիներին ըդունված էր թուրքերի (ադրբեջանցիներ) հետ ամուսնությունը և հենց այդ ամուսնությունից ծնվածներն այսօր մեր գլխին պատուհաս են դարձել, հենց դրանք են այսօր թմբկահարում ու ծաղրում հայու գենը: Հարցը շատ խորքային է, նախկին հայաստանաբնակ այդ ադրբեջանցիները շատ լավ գիտեն , թե ովքեր են ամուսնացել հայի հետ, ու ադրբեջանական հատուկ ծառայությունները հենց դրանց միջոցով է դուրս գալիս այդ խառնածինների երեխաների վրա, որոնց պապը կամ տատը ադրբեջանցի է : Միջազգային տարատեսակ ՀԿ-ների կողմից , որոնք հիմնականում միջնորդավորված ֆինանսավորվում են հենց Ադրբեջանից, Հայաստանում հավաքագրում են հենց այս մարդկանց ու խաղաղության քարոզի քողի տակ իրականում իրականացնում Հայու գենը ծաղրող քաղաքկանություն: Շատ հաճախ Հայի բնական վախը օտարի նկատմամբ հենց սրանք միտումնավոր ծաղրանքով անվանում Հայու գեն: Մինչդեռ մենք օտարից ունենք բնական վախ, քանի որ եկել, տնավորվել են մեզ մոտ, հետո մեզ կոտորել ու աքսորել են մեր երկրից: Վերադառնալով Ամասիայի և Մասիսի նախկին բնակիչներ թուրքերին (ադրբեջանցիներ) , պետք է ասեմ, որ սրանց դերը հստակ տարանջատված է: Ամասիայի նախկին բնակիչներ թուրքերը Ադրբեջանում այսօր հայերեն են դասավանդում, հայալեզու կայքեր ու հեռուստաընկերություն են աշխատացնում, դե նպատակը պարզ է: Իսկ ահա Մասիսի նախկին բնակիչներ ադրբեջանցիները՝ օգտագործելով իրենց լեզվական հմտությունները, երևանյան բարբառին տիրապետելու հմտությունները, ժարգոնին տիրապետելու հմտությունները, հիմնականում զբաղված են Հայաստանում համախոհներ հավաքագրելու գործով և իրենց գործունեությունը ծավալում են Վրաստանում և Թուրքիայում: Հայի գեն կրելը պատիվ է, այն պահելն ու պահպանելը՝ առաքելություն, ուստի բոլոր նրանք, ովքեր ծաղրով են լցված դեպի Հայի գենը, խորհուրդ կտամ ընթերցել Աթաթուրքի Հայի գենին նվիրված ծավալուն գլուխը: Միգուցե դրանից հետո սեփական գենի նկատմամբ հարգանքը վերականգնվի ու այն պահել պահպանելու անհարժեշտությունը զգա»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: