«Նապոլեոնի բարդույթ» - հոգեբանական առանձնահատկությունների մի փունջ, որը, կարծիք կա, հատուկ է ցածրահասակ անձանց: Բնութագրվում է անչափ ագրեսիվ վարքագծով, որ, ենթադրաբար, փոխհատուցում ու լրացնում է հասակի պակասը: Հայտնի է նաև «Նապոլեոնի սինդրոմ» և «Գաճաճի սինդրոմ» անվանումներով:

Վիքիպեդիա, Ազատ հանրագիտարան

Այս բարդույթ-սինդրոմն իսկույն հիշեցի, երբ ցանցերում տեսա Տիգրան Ավինյանի՝ բարձունքին խրոխտ «ծածանվող» վսեմ ու քամահա՜ր կերպարը:
Անխիղճն
էնքան բարձրում էր կեցվածք ընդունել, որ թե խեղճ գնդապետն իր գլուխը մոտ 90 աստիճան հետ չգցեր-ծալեր, դժվար Տիգրանի վսեմ պատկերը տեսնելու բախտին արժանանար:

Բոլորը գիտեն, որ, հա՛, գաճաճը միշտ էլ ուզում է բոյով երևալ, գեշը՝ գեղեցիկ, տգեղը՝ սիրուն, տգետն՝ իմաստուն:
Իակ
ո՞րն էր հայոց փոխվարչապետի՛ կիսափայփայ ու հին մուրազը: Ըստ իս՝ էն, որ էդ մարդուն «չհաջողվեց» գնալ բանակ, ծառայել: Եւ ուստի հիմա կոմպեսացնում է անկատար երազն, անցած, բայց անանց մուրազն անկատար:

Է ի՜նչ վատ է որ. փոքր ժամանակ Տիգրանն ուզել է շտապ մեծանալ, Տիգրան Մեծ դառնալ, իսկ դրա համար հարկավոր է էսպես Նապոլեոնի պոզան ընդունել:
Հա՜,
մեր Տիգրանը բլուրը ելել, բլրին կանգնել, արծվի հայացքը ոսոխի կողմն է հանց լազեր հառել ու իր էդ այրող լազեր-հայացքով ոսոխին դրել, տիրումեր է անում, իր էդ ընդունած մի հատ կեցվածքով, էդ մի «սելֆիով» էրկու Մասիսն էլ լրիվ հետ բերել, հաջորդ սեանսով Վանն է ուզում բերել:

Իսկ էն խեղճ հարիֆ մեր գնդապետը հիացած հայացքն էդ մեր հաղթական «դյուցազնին» հառել, ակադեմիայում իր սովորածը մի կողմ է դրել, Տիգրանի դասն ու դասախոսությունն է կլանված լսում ու նո՜ր, վերջապե՜ս ռազմական գործի իսկական ու բուն գաղտնիքը սերտում ու էդ գաղտնիքին վերջապես ինքն էլ շռա՜յլ արժանանում:

Բա ո՞նց, էդպես է. ռազմական գործի իսկական վարպետն հենց նա է լինում, ով որ թարսի պես բանակ չի գնում, ով ավտոմատին շփվում է միայն «ավտոմատներում», երբ «ադնառուկի» էն «ոսոխին» է դնում ու գյուլլում:

Դե ինչ, սպասենք հաջորդ «սելֆիին»՝ հաջորդ «ֆռոնտում»:
Մի քանի հատ էլ սենց «բախտորոշ» «սելֆի»՝ ՀՀ-ն կդառնա ծովից ծո՛վ ՀՀ

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ