«Մենք այնպես ենք վարժվում շրջապատի դեմ դիմակ կրելուն, որ, վերջիվերջո, սկսում ենք դիմակ կրել նաև ինքներս մեր դեմ»:

Ֆրանսուա դե Լարոշֆուկո

Ովքե՞ր են համաձայն, որ մերժված իշխանությունը մինչև կոկորդը կոռուպցիայի ու լկտիության ճահիճն էր խրվել:
Թե
հատ-հատ բոլորին ստի դետեկտորով անցկացնես, բոլորը հերթով կպատասխանեն՝ «Հենց մեկը ե՛ս եմ դրան համաձայն»: Բայց կյանքն ուրիշ է: Ու ամեն քայլի դետեկտոր չկա, ուստի ոմանք, մանավանդ նրանք, ովքեր այդ ճահճի դոդոշներից են, կույսի, կուսակրոն աբեղաների դիմակ են դրել ու ղունղունում են քաղցր նվագներ:
Պատկերացնո՞ւմ
եք, ղունղունող դոդոշ:

Էնքան սրտառուչ ու քաղցր են ղունղունում, որ իրենց սիրտն էլ դրանից լցվում, ու իրենք իրենց տատրակ են կարծումԵւ ուստի նրանց, որ մոռացել են իրենց իսկական պատկերը, քանզի, ինչ աչք են բացել, դիմակ են կրել, այդ դետեկտորի աթոռին պետք է ծեծելո՜վ նստեցնել ու հարցն այդ ուղղել:
Բայց
ես վախ ունեմ, որ դրանք այնքան երկար են ստել, որ համոզել են իրենք իրենց, թե ճիշտն այդ սուտն է հենց, և ուստի հիմա դրանք ստելիս այնքան «անկեղծ ու շիտակ են ստում», որ թե ստի այդ հեգ դետեկտորին դրանց հանձնեցիր, էդ դետեկտորի սիրտն էլ երևի քանդվի-լցվի, դրանց կարեկցի, սուտ պատասխանը սրտանց ողջունի, սուտ պատասխանը ճշտի տեղ անցնի:

Խնդրե՛մ: Տատրակի դիմակը հագել, հասարակության բարքերն են քննում, նոր իշխանության հարցը քննարկում, նոր իշխանությունից պահանջում այն, ինչ իրենցից իրենք նախկինում էդպես էլ երբեք չպահանջեցին: Քննում, քննարկում, քննադատում են նորերին, երբ իրենք վաղ ու ոչ վաղ անցյալում «վակխանալիայից» չէին կշտանում:
Քեֆները
հազար՝ «Աշխարհը խալի ա ոտի տակ» երգում, հայրենի աշխարհխալին» տրորում, քեչա էին սարքում, հիմա աշխարհից քնքշանք են իրենց անձի դեմ հայցում: Ի՜նչ հայցել, պահանջո՜ւմ են:

Ամբարտավանը դարձել է հայցվոր ու պահանջատեր, լկստված կատուն մեկեն դարձել է փափկասուն փիսիկ: Ու առավոտից մինչև իրիկուն խմբով մլավում, դժգոհություն են խմբովին հայտնում:
Մահակը
ձեռին չոբանները զըռռ, որ միտինգ էին էդ մահակով քշում, հիմա ասում են՝ իրենց ձեռինը մահակ չի եղել, իրենց ձեռինը «ծաղկած» ձիթենու ճյուղ է սոսկ եղելԱսում են, ու դեմքի մկա՜ն չի շարժվում. ի՞նչ շարժվի. ախր դիմակ է դեմքին:

Երեսպաշտները իրենց «պաշտելի» երեսներն էսպես պինդ-պինդ թաքցրել, դիմակը դրել, մարդկանց դեմ ելել, էլի՜ մարդկանցից բան են պահանջում: Ի՞նչ եք պահանջում, ա՜յ ըստ պահանջի ապրած բտվածներ, ի՞նչ կա, որին դուք կարոտ մնացիք, ի՞նչ կա, որը դուք էս է 20 տարի հա՜ ճաշակեցիք, բայց չկշտացաք

Բողազը փորին հասած-սերտաճած տղերքը ելել «մեդիա» են բացում:
Ինչների՞դ
է պետք ձեր էդ նոր «մե՜դիան». 20-30 «մեդիա» ունեիք, ի՞նչ մի հանճարեղ խոսք հնչեցրեցիք. աջբատեսներիդ պատկերներից զատ՝ մի մարդանման պատկեր ցույց տվի՞ք, որ հիմա ցույց տաք: Հիմա ի՞նչ փոխվեց: Ձեր անդուր ձա՞յնը, թե ձեր պատկերը, որի տակ իզուր չեք գրում տիտր «90+»… Գրեք, որ մարդիկ ձեր էդ պատկերը հանկարծ միամիտ չտեսնեն, հետո էդ տեսածն իրենց երազներում գա: Հա՛, «90+» անպայման գրեք. 90-ից դեն վտանգավոր չէ. նստած դանթում են:

Հակահիգիենիկ ձեր էդ ալիքներն էլի ուզում եք ռեանիմացնե՞լ: Իսկ ավելի լավ չէ՞՝ դրանք խոր թաղեք, մարդիկ պրծնեն դրանց վարակից, համաճարակից:
Հա՜,
բա ո՞նց. ձեր ալիքների, ձեր ցուցադրածի առաջ խոլերան մի հատ հասարակ, անմեղ հարբուխ է, մի հատ հեշտ տարած անմեղ ջրծաղիկ:

Էլի ելո՜ւյթ եք ուզում ունենալ:
Ի՞նչ
նորից ցույց տաք ու ի՞նչից խոսեք:
Ի՞նչ «
նոր լուրեր» եք ուզում աշխարհին շռայլորեն ցփնել. ձեր հայլուրաշունչ լուրե՞րն անպատկառ, թե՞ ձեր Քոչարարի ու ձեր մխտռված առվակների «մայր», ձեր կուսակցության դաժան մերժված «հայր» Սերժի թանկանոց, չտեսի մեկեն ու միանգամից տեսած շոկոլադի ու պաղպաղակի շատրվաններով, հորդառատ թափվող շաբաշ-տարափով ու ոսկեղենի էկող սելավով ձեր տխրահռչակ-տխուր քեֆերը, սերիա առ սերիա պիտի արխիվից հանեք, մարդկանց ցուցադրեքՈւրիշ ի՞նչ ունեք ասված կամ չասված, ձեր երևակայությունն ուրիշ ինչի՞ էր, որ պիտի հերիքեր, ա՜յ մտքով, հոգով, խղճով անկյալներ, այ քանքարի բիրտ քաղցից պերմանե՜նտ, գե՜շ զկռտացող քարթու «քերթողներ»…

Հ1, Հ2, Հ3… Բացե՜ք հիմա էլ Հ4,5,6,7 ու հետո Հ8, գուցե կշտանա՞ք

«Նո՜ու-խա՜ու» բառն անգիր եք արել ու «նոու-խաու» եք մարդկանց խոստանում: Ախր դուք սոսկ զո՛ւյգ «նոու-խաու» ունեք՝ առաջինը՝պլե՛ճ, խայտառա՜կ պլեճ, իսկ երկրորդը՝ սուտ, էն էլ՝ անհամ ու անհետաքրքի՛ր սուտ
Հիմա
էլ ազա՜տ-անկա՜խ լրագրողի դիմա՞կ դրեցիք, հիմա էլ մեկեն քերթողնե՞ր դարձաք, ո՜վ Քոչ ու Սերժի անտաշ քերթվածքներ:
Կամ
էդ փողերը ձեզ որտեղի՞ց, այ էս-էն հանդի երբեմնի ազա՜տ-անկա՜խ աճած առվույտ, որոմ-մոլախոտ, որտեղի՞ց ձեզ փող, որ ալիք եք բացում:

Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին:
Պարո՛ն
Փաշինյան, մի հատ իմացեք՝ որտեղի՛ց դրանց էդքան փող, միջոց, որ օրը մի հատ ալիք են առնում, էդ ո՞ւմ փողերն են, ո՛վ է, որ դրել ու դրանց էդպես շաբաշ է տալիս, և, վերջապես, ո՛ւմ համար են կոչված հակահիգիենիկ էդ ալիքները, ի՛նչ նոր վարակ ու համաճարակ են ուզում բերել ու մարդկանց մեջ գցել:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ